Երևան
10 / Դեկտեմբեր / 2019

Հրաժարական կտամ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում. Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծի, թե իր լիազորությունները բավարար չի կատարում: Այդ մասին Հարությունյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Կլինեն խմբեր, որ կարող են նաև նման պահանջներ դնել, նորմալ գործընթաց է: Մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, նրանց պահանջները լսել, բացատրել, բայց ես, ինչքան երեկ հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որևէ պահանջ ձևակերպելու և դնելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են իրականացնում», - ասաց Հարությունյանը։


Հարցին, ե՞րբ կկարծի, թե իր լիազորությունները չի կատարում՝ նախարարը ասաց. «Չեմ կարող ասել, տարբեր իրադարձություններ… Սա այդ իրավիճակը չէ»։

դիտվել է 2626 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որտե՞ղ կդիմավորի Ամանորը՝ Ռոբերտ Քոչարյանը

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին