Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Ռոբերտ Քոչարյանի գաղտնիքը. նրան խաբե՞լ են

Lragir.am-ը գրում է․ Դատավոր Աննա Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է, հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը մերժելու մասին դատարանի վճռի հրապարակումից հետո:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հերթական միջնորդությունը մերժվեց, եւ երկրորդ նախագահը կմնա կալանքի տակ:

Եթե դատավոր Դանիբեկյանից արդարադատություն պահանջելը միամտություն է, ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը անընդհատ կատարում այդ «միամիտ» միջնորդությունները: Թե՞ Լեւոն Քոչարյանն այդ հարցում ունի տարակարծություն պաշտպանական թիմի հետ:

Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարել է, որ ինքն այդ դատավարության ընթացքով ամենաշահագրգռված անձն է, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը: Բայց երկրորդ նախագահի փաստաբանների՝ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ պերմանենտ միջնորդությունները թույլ չեն տալիս, որպեսզի սկսի դատավարությունը, եւ դրա ընթացքը բերի ճշմարտության բացահայտման:

Մինչդեռ, դատավարությունը թերեւս իրապես այն գործընթացը կարող է լինել, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հանրայնորեն կարող է ներկայացնել փաստարկներ, հանգամանքներ, որոնք կվկայեն իր հանդեպ մեղադրանքի հանիրավությունը՝ ինչպես ինքն ու պաշտպանական թիմն են պնդում:

Արդյոք անազատությունը երկրորդ նախագաին խոչընդոտում է այդ հարցում: Այսինքն, արդյոք կան հանգամանքներ, փաստարկներ, որոնք Ռոբերտ Քոչարյանը կարող է «ձեռք բերել» միայն ազատության պայմաններում, եւ իրենից բացի դա չի կարող անել ուրիշ ոչ ոք, կամ չի կարելի, որ դրանք անի որեւէ այլ մեկը, եւ մինչեւ հրապարակումը որոշակի տեղեկություններ հայտնվեն որեւէ այլ մեկի ձեռքին:

Այդ հարցերը կարող են դիտարկվել շատ տեսական, հիպոթետիկ, սակայն եթե Ռոբերտ Քոչարյանն իրապես շահագրգռված է դատավարության ընթացքով, ապա միջնորդությունները, առավել եւս, եթե «միամտություն է արդարադատություն ակնկալելը», խանգարում են հենց Ռոբերտ Քոչարյանին:

Ուրեմն, կամ նա ձեւացնում է, թե շահագրգռված է դատավարությամբ, կամ զրկված լինելով ազատությունից, զրկված է իր պաշտպանության համար որոշակի նյութերի կամ փաստարկների ձեռքբերման հնարավորությունից, որոնց «տեղը» միայն իրեն է հայտնի: Օրեր առաջ, երբ ներկայացվում էր միջնորդությունը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե այդ գործը երեք նախագահների փոխհարաբերության գործն է, եւ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով անազատության մեջ, անհավասար պայմաններում է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 34926 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)