Վիճաբանություն Քարակերտ գյուղում․ հնչել է կրակոց

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում վիճաբանություն է եղել, կրակոց է հնչել:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց․ «Այսօր՝ ժամը 12։00-ի սահմանում, տեղեկություն է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժնում, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում վիճաբանություն է եղել։ Ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները»,- նշեց նա։
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամներ Սափեյան եղբայրները՝ իրենց որդիների հետ, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Վիճաբանություն է սկսվել, որին հաջորդել է կրակոցը: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ և դիմել փախուստի։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում