Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Արծվիկ Մինասյանն այս պահին ՔԿ-ում հարցաքննվում է. մանրամասներ

Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը: Այս մասին 168.am-ին ասաց Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին գտնվում է քննչական մարմնում։

Հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ Արծվիկ Մինասյանը գտնվում է ՀՔԾ-ում, ասաց, որ չի էլ կանչվել: 

դիտվել է 3675 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)