Երևան
23 / Փետրվար / 2020

Վարչապետն ընդունեց ձախողումը

Lragir.am-ը գրում է․ «Այո, գուցե նաեւ մեր մեղքով հանրությունը չի ընկալում ինչ ենք մենք իրականում անում եւ ինչի համար: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ թյուրըմբռնումներ չլինեն մեր գործունեւթյան հետ կապված», կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նաեւ վերջին օրերին ծավալվող իրադարձություններին:


Վարչապետ Փաշինյանը արձանագրել է կարեւորագույն խնդիրներից մեկը, գուցե նույնիսկ որոշակիորեն ձախողումը՝ իշխանության տեղեկատվական քաղաքականությունը, եւ մյուս կողմից գուցե նաեւ հանրության հետ հաղորդակցության գործընթացի թյուր գնահատումը իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների մոտ:

 

Խոշոր հաշվով, վարչապետն այդ խնդիրը արձանագրեց իր վերջին «լայվերի» միջոցով, երբ որոշեց անդրադառնալ ամենատարբեր խնդիրների եւ անգամ արձագանքել բամբասանքների: Երբ հանրապետության վարչապետը ձեռնամուխ է լինում անձամբ բամբասանքները հերքելու, դա վկայում է, որ նա խիստ բացասական է գնահատում այդ բամբասանքների ուղղակի կամ անուղղակի հերքման, խնդրահարույց իրողությունների պարզաբանման առաքելությունն ունեցող սուբյեկտների աշխատանքը:

Օբյեկտի՞վ է այդ աշխատանքի անարդյունավետությունը, թե՞ նոր ձեւավորվող իշխանության համար՝ սուբյեկտիվ, հատկապես հաշվի առնելով, որ մրցակիցը տեղեկատվա-քարոզչական տեխնոլոգիաների առումով չափազանց մրցունակ է գրեթե բոլոր առումներով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 17045 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից