Երևան
07 / Դեկտեմբեր / 2019

«Գնա՛ քո կատուներին դատապարտի»․ Ռուբեն Սահակյանը՝ Աննա Դանիբեկյանին

«Այստեղ չկա մեղադրանք։ Գյուլնազ տատի հեքիաթի հետ չեմ ուզում սա համեմատել, ո՞նց համեմատեմ։ Սա կարող եմ համեմատել գեներալ Արթուր Դավթյանի կողմից գրված հեքիաթի հետ։ Ինչպես կարող էր նա բաց թողնել նման մեղադրանքը։ Ճիշտ է, ինքը չի ստորագրել, ստորագրել է դատախազ Պետրոսյանը, բայց վերջապես ինքն է այս գործի պատասխանատուն»․ նոյեմբերի 7-ին դատարանի վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ նախկին նախագահ Ռ․Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը։

Նրա գնահատմամբ՝ եթե մարդը կարողանում է 3 ամսվա ընթացքում գեներալի 2 կոչում ստանալ, ամեն ինչ ասված է։

«3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ստացավ հուլիսի 3-ին և հանկարծ սեպտեմբերին 2-րդ դասի պետական խորհրդականի կոչում ստացավ։ Սրանով նա ծառայություններ է մատուցում հանրապետության վարչապետին»,- նշեց Ռ.Սահակյանը:

Պաշտպանն ասաց, թե պետք չէ իրենց մեղադրել դատաքննությունը ձգձելու մեջ։

«Ընդհակառակը՝ մենք հակված ենք հենց այսօր մտնել դատական վիճաբանությունների փուլ և արտասանել պաշտպանական ճառ՝ քարը քարին չթողնելով»,- հայտարարեց նա։ Փաստաբանն ավելացրեց, որ իրենք ունեն մի քանի միջնորդություններ, որոնք հարկ են համարում ներկայացնել։ Հակառակ դեպքում իրենց՝ որպես իրավաբաններ, կմեղադրեն միջնորդություններ չներկայացնելու համար։

Նա պնդեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը չի տիրապետում իր մասնագիտությանը, և ինքը կողմնակից է, որ նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվի։

«Եթե նա չի հասկանում՝ ես ինչի մասին էի խոսում ամսի 5-ին և ինձ ասում է՝ կարճ կապեք, եթե դու չես հասկանում, ինչի՞ կարճ կապեմ, գնա ձեր տուն, գնա քո կատուներին դատապարտի, նրանց գործը լսի»,- ասաց նա։ Ճշգրտող հարցին, թե ի՞նչ կատուների մասին է խոսքը, պաշտպանն ասաց, թե դատավոր Ա․Դանիբեկյանը բազմաթիվ կատուներ է պահում։

դիտվել է 9449 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

«Քաղաքապետարանի շենքը թատրոնի շենք չէ՝ իր դերով». Ծառուկյանը՝ Հայկ Մարությանին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին