Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Մեծ աղմուկ վարչապետի ելույթից հետո

Lragir.am-ը գրում է․ Ապրում ենք մի երկրում, որն ավելի շատ 37 թվին է մոտ, քան ազատություններին, նոյեմբերի 7-ին հայտարարել է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Այն, որ Վազգեն Մանուկյանը հայտարարում է այդ մասին, արդեն իսկ վկայում է, որ 37 թվականին մոտ լինելու մասին հայտարարությամբ ՀԽ նախագահը պարզապես խտացնում է գույները:


Թե ինչի համար, թերեւս կիմանա ինքը:

Մյուս կողմից, սակայն, Հայաստանում թերեւս խտացվում են գույները նաեւ հակահեղափոխության, ռեւանշի, հեղաշրջման եւ այլնի մասին, հատկապես դրանց հիմք դիտարկելով օրինակ հենց այդպիսի սուր եւ կոշտ հայտարարությունները, ինչպես անում են Մանուկյանը, այլ գործիչներ, որոնք ուղիղ կամ անուղղակի ասոցացվում են նախկին իշխող համակարգին:

Այլ կերպ ասած, նրանց կոշտ եւ սուր խոսքը դիտարկվում է «հակահեղափոխական վտանգ», ըստ այդմ լռությունն է, որ հանրության շրջանում կգնահատվի «հեղափոխական հանգստություն»: Իրականում, նախկին իշխանության այդ լռությունը կարող է ավելի հավասարազոր լինել «հեղափոխական արխայինության», կամ պարզունակ ինքնախաբեության:

Ընդ որում, ներկայում տեղի է ունենում հենց լատենտ ինքնախաբեություն, երբ տարբեր բանախոսներ փորձում են հավաստիացնել, որ հեղափոխական հանգստության, հեղափոխության անվտանգության համար պետք էր իրականում թողնել թավիշն ու բանտարկել բոլորին: Այսինքն, լռեցնել բոլորին եւ ապրել հանգիստ:

Այն դեպքում, երբ նախկին իշխող համակարգի աղմուկն է խոշոր հաշվով «հեղափոխության հանգստության» ցուցիչ, որը մի կողմից վկայում է, որ նախկին համակարգի որեւէ այլ խաղաքարտ չի աշխատում եւ մնում է աղմուկը, քարոզչական գրոհը, մյուս կողմից նպաստում է, որպեսզի նոր իշխանությունը չհայտնվի «արխայինության» մեջ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 13269 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)