Երևան
08 / Դեկտեմբեր / 2019

Ապրիլյանի օրերին զինվորները նորմալ բժշկական սպասարկում չեն ստացել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորները նորմալ բժշկական սպասարկում չեն ստացել: Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաԺողովի նիստում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, այդ օրերի ռազմական գործողություններին մասնակից մի բժշկի են քննել, որն այժմ պաշտպանական ոլորտում չի աշխատում:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հանձնաժողովն այժմ արդեն չաշխատող բժիշկների միջոցով է փորձում բացահայտումներ անել, որոհետեւ համարում են, որ չաշխատողներն ավելի անկաշկանդ կներակայացնեն այդ օրերին կատարվածը: Եվ, ահա, քննվող բժշկից փորձել են պարզել՝ առաջին օգնություն ցույց տալու համար ինչ բժշկական պարագաներ են ունեցել, արդյոք չի ուշացել բժիշկների օգնությունը սահմանի զինվորներին:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ բժիշկը բավականին անկաշկանդ ներկայացրել է, որ բժշկական թերի օգնություն են ցույց տվել, որ պատերազմի այդ օրերին չեն ունեցել անգամ բժշկական այն բոլոր պարագաները, որոնք անհրաժեշտ են առաջին օգնության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5399 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին