Երևան
08 / Դեկտեմբեր / 2019

«Էն մարդը, որի մասին դուք խոսում եք, Եվրոպայի եռակի չեմպիոն է»․ Փաշինյանը՝ «Մել» ֆիլմի ֆինանսավորման մասին

ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ակցիայի մասնակիցների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն այսօր խոսեց «Մել» ֆիլմի ֆինանսավորման մասին ասելով․ «Այն մարդը, ում մասին դուք խոսում եք Եվրոպայի եռակի չեմպիոն է։ Բազմաթիվ երկրներ, որոնք տասնյակ ու հարյուրավոր միլիոնների օգնություն են տալիս Հայաստանին, ֆինասնավորում են այդ ֆիլմի 90%-ը և քանի որ այն Հայաստանի չեմպիոնի մասին է, մի փորք ֆիանսավորւոմ էլ մեզնից են պահանջում»։


Ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում: Ֆիլմի ռեժիսորն է լինելու Իննա Սահակյանը։«Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

Մել Դալուզյանն արդեն մի քանի տարի է՝ ապրում է Հոլանդիայում: Տարիներ առաջ նա սկսեց բացահայտ խոսել իր սեռային պատկանելության մասին, հայտարարեց, որ չնայած կենսաբանորեն աղջիկ է ծնվել, բայց դեռ մանկուց իրեն տղա է զգացել ու այլ կերպ իրեն չի էլ պատկերացրել: Դալուզյանին և նրա այս հայտարարությունները հասարակության քննադատությանն ու քարկոծմանն արժանացան, ինչին էլ հաջորդեց Մելի՝ ծանրամարտը թողնելն ու Հայաստանից արտագաղթելը:

դիտվել է 11472 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին