Երևան
20 / Հունվար / 2020

Մելինե Դալուզյանի դոպինգի պատճառով 2020թ․ Տոկիոյում Հայաստանի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել

Մինչ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է պետական բյուջեի հաշվին Մել (Մելինե) Դալուզյանի մասին պատմող ֆիլմի համար տրամադրված 20 մլն դրամի արդարացված կամ չարդարացված լինելը՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հակադոպինգային խախտումների նոր ցուցակը, որը ցույց է տալիս, թե ինչպես են վատ հեղինակություն ունեցող երկրները վճարում իրենց արարքների համար։


Հայաստանը նույնպես այդ ցուցակում է և կարող է 2 տեղ կորցնել 2020թ․ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ, որովհետև Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան դեռ չի փակել 2012թ․ Լոնդոնում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի գործը։ Եվ երբ դա տեղի ունենա, Հայաստանը կգերազանցի 19 թույլատրելի քանակը։

20 և ավելի թույլատրելի քանակ ունեցող երկրները 2008թ․ Պեկինի Օլիմպիական խաղերից հետո 2 տեղ կկորցնեն Տոկիոյում, որտեղ «մաքուր» երկրները կարող են ունենալ մինչև 8 մասնակից։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հերթական դոպինգ ստուգումներից հետո անժամկետ որակազրկել է Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանին:

Դալուզյանի անալիզների վերաստուգման արդյունքում նրա արյան մեջ հայտնաբերվել են արգելված դեղամիջոցներ: Ինչն էլ կարող է պատճառ դառնալ, որ 2020թ․ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ։

դիտվել է 12849 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից