Երևան
08 / Դեկտեմբեր / 2019

ԵՊՀ-ում ուսման վարձը կբարձրանա 15%-ով

Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պատրաստվում է բուհի գիտական խորհրդին ներկայացնել ուսման վարձերի՝ միջինը 15%-ով բարձրացնելու հարցը: «Այսօր մեր պրոֆեսորը ստանում է աշխատավարձ, որը համարժեք չէ իր կատարած աշխատանքին: Բայց աշխատավարձը հիմնականում գոյանում է ուսման վարձերից, որովհետև որևէ ծառայություն այլևս շոշափելի գումար չի բերում: Չբարձրացնել ուսման վարձերը և խոսել աշխատավարձերի բարձրացման մասին, իրատեսական չէ»,- նշել է նա:

Ասում են՝ ռեկտորի պաշտոնակատարի այս հայտարարությունը բուռն արձագանք է գտել ուսանողների շրջանում, ովքեր մտադիր են բողոքի նոր ակցիաներ սկսել ինչպես բուհում, այնպես էլ դրանից դուրս ու սոցիալական հարթակներում՝ հիմնավորելով նաև, որ թանկացումներից կրթության որակը չի փոխվում:

դիտվել է 3790 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին