Երևան
13 / Դեկտեմբեր / 2019

Մեդվեդեւի որդին հանդիպում է հայուհու հետ

Ռուսական «403 press» հեռուստաալիքը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի 24-ամյա որդու ՝ Իլյա Մեդվեդեւի անձնական կյանքից, գրում է rusarminfo.ru-ն։

Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ Իլյա Մեդվեդեւը հանդիպում է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ, որին արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ:


«Վարչապետի որդին սիրեցյալին ծանոթացրել է իր մոր ՝ Սվետլանայի հետ առնվազն մեկ տարի առաջ։ Նրանք երեքով ներկա են եղել 2018 թվականի սեպտեմբերին Սոչիում կայացած «Նոր ալիք» երաժշտական փառատոնին», - գրում է հեռուստաալիքը։

Նշվում է, որ Յանա Գրիգորյանը ոչ հայտնի ընտանիքից է։ 2016 թվականին նա պաշտպանել է դիպլոմային աշխատանքը «Միջին իրանական փոխառված բառապաշարի խնդիրը հայերենում» թեմայով։ Նա նաև իր բուհում մասնակցել է Հայ գրերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

դիտվել է 60092 անգամ

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արտասվեց սենատոր Բոբ Մենենդեսը

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին