Երևան
12 / Դեկտեմբեր / 2019

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին, որոնց ընթացքում ընկերությունը դարձել է Հայաստանում առաջատար վարկային կազմակերպություններից մեկը ինչպես ակտիվների մեծությամբ, այնպես էլ ծառայությունների բազմազանությամբ: Չունենալով մասնաճյուղային ցանց, ընկերությունը ապահովել է հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում և տրամադրել է շուրջ 100,000 հատ վարկ 100 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-֊ն մեծ ուշադրություն է դարձնում Վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերին և այսօր հանդիսանում է նման նախագծերի խոշորագույն մանրածախ ֆինանսավորողը: Առաջադեմ գաղափարները բիզնես նախագծերի վերածելու նպատակով կազմակերպությունը շարունակաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ստարտափ ընկերություններին: Մասնավոր կապիտալով աշխատող Վարկային կազմակերպությունների շարքում Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-֊ն
առաջինն էր, ով թողարկեց պարտատոմսեր, որոնց նկատմամբ պահանջարկն արդեն 5 տարի գերազանցում է առաջակվող ծավալին: Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ սոցիալական և բնապահպանական ծրագրեր:

Լինելով առցանց հայկական վարկային կազմակերպություն՝ Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն այսօր ներկայացրեց առցանց վարկավորման իր նոր հարթակը՝ CashMe-ն, որի միջոցով վարկավորման ծառայություններ են մատուցվելու շուրջօրյա 24/7 սկզբունքով՝ հասանելիություն ապահովելով ամբողջ աշխարհում: Ընդամենը մուտքագրված անձնագրային տվյալների հիման վրա հավելվածն ավտոմատ եղանակով հայտնում է վարկի գումարի հասանելի չափի վերաբերյալ: Վարկի ստացումն էլ առավելապես պարզեցված է և հարմարեցված՝ մեր հաճախորդների ժամանակը խնայելու համար:

Գումարը կարելի է ստանալ ինչպես կանխիկ եղանակով՝ վճարայն տերմինալների և բջջային օպերատորների միջոցով օրվա ցանկացած ժամին, այնպես էլ անկանխիկ՝ բանկային քարտի միջոցով։

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն ակտիվորեն շարունակում է իր վարկային գործիքների թվայնացման գործընթացը, որի վերջնական նպատակն է իր հաճախորդներին բարձրորակ ֆինանսական ծառայությունների մատուցումը և ֆինանսական միջոցների հասանելիության ապահովումը:

 

դիտվել է 33006 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին