Երևան
07 / Դեկտեմբեր / 2019

Աբրահամ Գասպարյանը` Հ1-ից դուրս գալու պատճառների մասին

Աբրահամ Գասպարյան իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
Ահա և վերջ․ Հանրային հեռուստաընկերության հետ իմ 13-ամյա ճանապարհը ավարտվեց։ Երեկ հանձնեցի աշխատանքից ազատման դիմումը, այսօր հրաժեշտ տվեցի գործընկերներիս։ Մասնագիտական, աշխատանքային ու անձնական մոտեցումների սկզբունքային հակասություններն անհնարին դարձրեցին աշխատանքային համագոյակցությունը։ Ինձ համար կա մե՛կ մեծ վերնագիր՝ ազգային ու պետական արժեքներ․ հենց այդ վերնագրի ներքո է գրվել ու գրվելու իմ կենսագրությունը՝ երբեք թույլ չտալով, սակայն, որ անձնական գաղափարախոսությունը նսեմացնի մասնագիտականը և հակառակը։

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս՝ ինժեներից, մոնտաժողից, անվտանգության աշխատակցից մինչև խմբագիր, կոորդինատոր, օպերատոր ու լրագրող։ Երախտապարտ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անտրտունջ պատրաստակամությամբ օգնել են ինձ՝ պատվով ու պետության առջև բաց ճակատով կատարելու իմ մասնագիտական պարտականությունները՝ զորամասերից մինչև եկեղեցու թեմեր, միջազգային կազմակերպություններից մինչև հայաստանյան բուհեր, Արցախից մինչև Եվրոպայի մայրաքաղաքներ։

Ես շարունակելու եմ աշխատել հանուն մեր պետության առաջընթացի՝ մաքուր խղճով, պատասխանատու գրչով ու տոկուն գիտելիքով։ Իսկ թե որ ոլորտում ու երբ, կիմանաք հետագայում։

Պի՛նդ եղեք։

դիտվել է 25934 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին