Երևան
07 / Դեկտեմբեր / 2019

Ովքեր են սպանել հայ հոգեւորականներին. Երեւանի կոշտ հայտարարությունը

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիսում Ղամիշլի քաղաքի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հայրը՝ Աբրահամ քահանա Պետոյանի սպանության առնչությամբ: Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտում է սպանությունը, այն դիտարկելով վերջին ամսի ընթացքում Սիրիայի հյուսիս Թուրքիայի ռազմական ներխուժման եւ այդ համատեքստում քաղաքացիական բնակչության խոցելիության աճի համատեքստում:


Հայաստանի ԱԳՆ-ն կարեւոր է համարում միջազգային հանրության՝ երեւույթի խստիվ դատապարտումը:

ԱԳՆ-ն նշում է, որ ըստ տարբեր տեղեկությունների` հայ հոգեւորականների սպանության պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական միավորումը:


Արդյոք հայ հոգեւորականների սպանությունը եղել է նպատակային, թիրախավորված, թե՞ նրանք պարզապես սիրիական կաթսայի հերթական զոհերն են, որպիսիք Սիրիայում կազմում են հարյուրավոր հազարներ:

Ղամիշլիի հայ հոգեւորականների սպանությունը հատկապես հարցեր է առաջացնում այն տեղեկության ֆոնին, որ Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժման օրերին հրապարակեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելի ուշ բացելով, որ ՌԴ նախագահ Պուտինին է դիմել Թուրքիայի նախագահի հետ քննարկմանը Ղամիշլիի հայերի անվտանգության հարցը դնելու համար: Փաշինյանը Պուտինին շնորհակալություն էր հայտնել այդ դիմումին ընդառաջելու եւ Սոչիում Էրդողանի հետ հանդիպմանը հարցին անդրադառնալու համար:

Անշուշտ միամտություն է կարծել, թե Պուտինը կամ որեւէ մեկը եռացող այդ կաթսայում կարող է երաշխավորել հայ համայնքի բացառապես բոլոր ներկայացուցիչների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Այդուհանդերձ, Ղամիշլիի հայ կաթոլիկ հոգեւոր առաջնորդի սպանությունը նշանայի՞ն հարված է, թե՞ պարզապես իրավիճակից բխող ողբերգություն:

Արդյոք դա կարող է լինել Անկարայի պատասխանը Մոսկվային, որի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում պաշտպանության նախարար Շոյգուն, մի քանի կոշտ ակնարկ արեցին Երեւան այցերի ընթացքում, ռուսական ռազմակայանի հետ կապված:

Սպանությունը կապակցելով Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժման հետ, Երեւանն արդյոք այդպիսով ակնարկում է, թե ով է իրականում կանգնած սպանության հետեւում:

Անկասկած է, որ Անկարան ազդեցություն ունի Սիրիայում ահաբեկչական գրոհային խմբավորումների վրա, իսկ Իսլամական պետություն ասված ահաբեկչական խմբավորումը անկասկած վաղուց է «ունիվերսալ» ահաբեկչական գործիք:

Իսկ արդյոք հայ հոգեւորականների սպանությունը կարող է լինել որոշակի կազմակերպված ահաբեկություն Էրդողանի ԱՄՆ այցից առաջ, որտեղ նրան սպասվում է բավականին ծանր խոսակցություն Թրամփի հետ: Էրդողանն ըստ երեւույթին մեծ ջանք պետք է գործադրի Ներկայացուցիչների պալատում հայկական բանաձեւի քվեարկությունից հետո Սենատում համանման բանաձեւի ընթացքը կանգնեցնելու համար: Հայկական հարցում նրան դրել են նոր իրողության առաջ, դա անկասկած է, ինչի մասին վկայեցին նաեւ Լավրովի Հայաստան այցի ընթացքում Արցախի առնչությամբ արած հայտարարությունները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 7849 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին