Երևան
14 / Դեկտեմբեր / 2019

Ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան վերադարձել է Հայաստան

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 16-ին գրել էր, որ Բջնիի իր առանձնատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանի Հանրապետությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ նախկին ոստիկանապետի ինքնասպանության գործով կարեւորագույն վկան վերադարձել է Հայաստան:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Հայկ Հարությունյանի վկա Ն.Հ-ին մահից առաջ դժգոհել էր, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, բայց այսօր իրեն խայտառակությունն ու անպատիվ վախճան է սպառնում: Մեր տեղեկություններով՝ Հ. Հարությունյանի հետ նրա առանձնատանը եղած վկան՝ Ն.Հ-ն, ոստիկանության համակարգի երկարամյա աշխատող է եղել:


Երբ նա վարչության պետ է եղել, իրավապահները պաշտոնական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել: Մեղադրանքը, սակայն, չի ապացուցվել, եւ գործը դատական վախճան չի ունեցել:

Ինչեւէ, դեպքից կարճ ժամանակ անց վկան հեռա¬ցել էր Հայաստանից: ՔԿ-ից էլ տեղեկացրել էին, որ գործով վկան նախաքննակաեւ մարմնին հայտնել է, որ մի քանի օրից կվերդառնա Հայաստան: Եվ, ահա, նա վերադարձել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8931 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Հերիք ա կախվեք հայ երգիչներից». Նարեկ Բավեյան (տեսանյութ)

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արտասվեց սենատոր Բոբ Մենենդեսը

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն