Երևան
14 / Դեկտեմբեր / 2019

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո խորհրդի նրա գործընկերները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չեն համաձայնել իշխող թիմում առկա այն տեսակետի հետ, թե Մանուկյանը չէր պահպանում քաղաքական չեզոքությունը: ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Ես նաև նախորդ ՀԽ-ում եմ եղել, և մենք անընդհատ հանդիպել ենք ե՛ւ նախարարների հետ, ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի հետ»:

Վ. Մանուկյանն, ի դեպ, ավելի վաղ հայտարարել էր, թե հրաժարական կտա, եթե Նիկոլ Փաշինյանն իրեն ասի, որ չի ուզում աշխատել իր հետ: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակից փորձել է պարզել` վարչապետն ասել է արդյոք նրան այդ մասին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Վարչապետի և Վ. Մանուկյանի միջև հանդիպում, զրույց չի եղել»: Այսինքն՝ չի ասել: Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀԽ նոր նախագահի հավանական թեկնածուներից է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

դիտվել է 2799 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Հերիք ա կախվեք հայ երգիչներից». Նարեկ Բավեյան (տեսանյութ)

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արտասվեց սենատոր Բոբ Մենենդեսը

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն