«Կարելի էր չէ՞ մեկ այլ մարզիկից սկսել, հետո անցնել Դալուզյանին». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հա դե, ազգային մասշտաբի խնդիր ա, ամեն տեղ ձեռը գցել ամենաբարդ ու խնդրահարույց հարցերին: Դա մեր մեջ ա, մենք նման կերպ ենք առաջնորդվում ցանկացած հարցում, նույնիսկ որևէ մարդու մասին ֆիլմ նկարելուց: Հաստատ գիտեիք չէ՞` ինչ արձագանք կլինի Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելուց, կարելի էր չէ՞ մեկ այլ մարզիկից սկսել, հետո անցնել Դալուզյանին, բայց չէ, պետք է խաղադրույք անել ամենաշատ քննարկվող հարցի վրա:
Որ մենք մեր ապրած օրերն ավելի ուշադիր վերհիշենք, կհասկանանք, որ կյանքում գրեթե միշտ այ սենց ընտրում ենք ամենախառը թեման, ամենախառը հարցն ու մտնում ենք դրանց տակ»: