Երևան
12 / Դեկտեմբեր / 2019

Հրդեհ՝ Արմավիրի մարզում. քաղաքացին կրել է 35 մլն դրամի վնաս

Նոյեմբերի 16-ին ժամը 03:25-ի սահմաններում ահազանգ է ստացվել ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արմավիր քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 1ա տան հարակից անասնագոմին կից այրվում է պահեստավորված անասնակեր:

Ինչպես հրդեհի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության մեծ թվով հրշեջ-փրկարարներ, Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատը և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը, ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը:


Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մի քանի ժամ պայքարել կրակի դեմ: Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները կարողացել են անասնագոմից դուրս բերել 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է Սաիդ Ուսոյանին պատկանող անասնագոմին հարակից հատվածում պահեստավորված մոտ 6 հազար հակ անասնակեր, իսկ կից ավտոտնակում ամբողջովին այրվել ու մոխրակույտի է վերածվել Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան և այնտեղ եղած ողջ ապրանքները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր հոսանքազրկել էին ողջ տարածքը, որպեսզի հրշեջները կարողանային անվտանգ կատարել իրենց աշխատանքը:

Կրակը ամբողջովին մարվել է, սակայն հրշեջները դեռ աշխատում են դեպքի վայրում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացին հրդեհի հետևանքով կրել է 35-40 մլն դրամի վնաս:

դիտվել է 12067 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին