Երևան
12 / Դեկտեմբեր / 2019

Ծեծկռտուք՝ Հայաստան-Հունաստան խաղից հետո.4 մարդ բերման է ենթարկվել.Մեկի քիթը կոտրվել է.մանրամասներ

Նոյեմբերի 15-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել չորս քաղաքացու։ Պարզվել է, որ երիտասարդները վիճաբանել եւ քաշքշել էին միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 16-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարզադաշտի տարաքից «աջ ակնակապճի պատռված վերք, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի տղամարդու:


Մեկնել են օպերատիվ խմբի ծառայողները։

Տուժածը հրաժարվել է հաղորդում տալուց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր։

դիտվել է 9727 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին