Երևան
20 / Հունվար / 2020

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Yelaket.am» -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Yelaket.am» -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով: Ինչպես նշեց «Ելակետ լրատվական» գործակալության հիմնադիր-նախագահ Հայկ Մարկոսյանը, բազմաթիվ կարևոր և պահանջված բաժիններից զատ կայքէջն ունի նաև հետաքրքիր ու նորացված գործիքակազմ:

Հայկ Մարկոսյանի գնահատմամբ՝ այն մեծ ձեռքբերում է մեդիա ոլորտում և, անշուշտ, նոր ձեռագիր ու նոր որակ, որը կապահովվի 24-ժամյա ուղիղ եթեր և օպերատիվ լրատվություն: Կայքէջի գլխավոր-խմբագիր Անուշ Զոհրաբյանի խոսքերով էլ, կայքն անդավաճան շարունակելու է հետևել իր որդեգրած սկզբունքներին և գործել ազգ-հայրենիք գաղափարախոսության ներքո:

«DoubleeTreebyHilton» կենտրոնում կայացած միջոցառումն անցավ հետաքրքիր ու հագեցած օրակարգով: Շնորհանդեսին մասնակցում էին տարբեր ոլորտներից հանրությանը հայտնի ներկայացուցիչներ: Հյուրերի թվում էին նաև գործընկերներ, հետևորդներ, այդ թվում նաև՝ «ԱՍԱԼԱ»-յի մարտիկներ Վազգեն Սիսիլյանն ու Մարտիրոս ժամկոչյանը, «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը, քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը, Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը, խմբագիր-լրագրող Անի Քոչարը և այլոք:

դիտվել է 5331 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից