Երևան
12 / Դեկտեմբեր / 2019

Սերժ Սարգսյանի վերջին խոսքը

Lragir.am-ը գրում է․ Սերժ Սարգսյանին կանչելու ենք ամենավերջում, իսկ մինչ այդ հավաքում ենք հարցերի այն շրջանակը, որ պետք է տանք նրան, լրագրողներին ասել է ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Կգա՞ Սերժ Սարգսյանն ամենավերջում, թե՞ նա իր ասելիքը կասի հրապարակավ, այն «անկեղծ զրույցի» շրջանակում, որ ազդարարեց օրերս, ասելով, թե մոտենում է քաղաքացիների հետ այդ զրույցի ժամանակը:


Ի՞նչ հարցեր է կուտակում հանձնաժողովը, որ ուղղի Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ ամենավերջում հանկարծ կարող է պարզվել, որ հանձնաժողովը կատարել է իսկապես ահռելի աշխատանք, ծախսել է կարեւոր ժամանակ ու էներգիա, կազմել շատ կարեւոր մի պատկեր, որը սակայն չի բերել ապրիլյան քառօրյայի վերաբերյալ գլխավոր հարցերի պատասխաններին: Սերժ Սարգսյանն ամենավերջում կարող է ասել բաներ, որոնք բերեն մի եզրակացության՝ հանգամանքներն ուսումնասիրելու համար պետք է սկսել զրոյից, եթե կա պատերազմի հանգամանքները խորքային առումով պարզելու անհրաժեշտություն:

Որովհետեւ, եթե հանգամանքները պարզելու ձեւաչափ է ընտրվել խորհրդարանական՝ այսինքն քաղաքական հարթությունը կամ հարթակը, ուրեմն պետք է լինի խնդիր պարզել նաեւ քաղաքական պատկերը, ոչ միայն պաշտպանական ոլորտային կամ մասնագիտական:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 24785 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին