Երևան
12 / Դեկտեմբեր / 2019

Անսպասելի որոշում. Մովսես Հակոբյանին հեռացնելու պատճառը

Lragir.am-ը գրում է․ Մովսես Հակոբյանի եւ տեղակալների ազատումը վարչապետի բացառիկ իրավասության շրջանակում է եւ այդ որոշումը վկայում է տվյալ ինստիտուտում եղած խնդիրների մասին, լրագրողներին ասել է ԱԺ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաեւ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահն է:


Մովսես Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից: Ազատվել են նաեւ նրա երկու տեղակալները: Թե ինչով է պայմանավորված վարչապետի որոշումը, պաշտոնական բացատրություն առայժմ չկա:

Գիտե՞ Անդրանիկ Քոչարյանը պաշտոնանկության իրական պատճառը եւ շարժառիթը: Համենայն դեպս, նա այդ մասին կարող է բարձրաձայնել թերեւս այն դեպքում, երբ ունենա վարչապետի տված «լիազորությունը»:

Շատ հավանական է, որ բուն պատճառը հայտնի չէ նաեւ Անդրանիկ Քոչարյանին: Բանն այն է, որ Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը տեղի է ունենում «անսպասելի»: Այսինքն, մինչ այդ կարծես թե չի եղել որեւէ արտահոսք հայկական մամուլ՝ թե հասունանում է Մովսես Հակոբյանի եւ նրա տեղակալների պաշտոնանկություն:

Դա նշանակում է, որ վարչապետը մեծ հավանականությամբ կայացրել է «օպերատիվ» որոշում: Արդյո՞ք դրա անհրաժեշտությունն առաջացել է նախօրեին տեղի ունեցած երկու նիստերից որեւէ մեկի՝ անվտանգության խորհրդի արտահերթ նիստի, կամ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ընթացքում, որոնք վարել է վարչապետը: ՊՆ կոլեգիայի նիստին ներկա է եղել նաեւ գլխավոր ռազմական տեսուչը:

Օրինակ, երբ դեռեւս մինչեւ իշխանափոխություն պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հեռացրեց Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին, ներկայացվեց պատճառը, որ Բաղմանյանը լավ չի կատարել նախարարի հետ ունեցած աշխատանքային պայմանավորվածությունը եւ հետագա համատեղ աշխատանքը նպատակահարմար չէ:

Մովսես Հակոբյանը խախտե՞լ է վարչապետի որեւէ հանձնարարության կատարում կամ որեւէ պայմանավորվածություն աշխատանքի առումով:

Անշուշտ հետեւելու են նաեւ ներքաղաքական վարկածներ ու շահարկումներ, որ նոր իշխանությունը «թիրախավորում է հերոսներին»: Բայց դա երեւի թե այլեւս դարձել է չափազանց մաշված ու պարզունակ քարոզչական հնարք:

Անշուշտ, ներքաղաքական որեւէ ասպեկտ բացառել պետք չէ, թեեւ այդ դեպքում երեւի թե ակնառու է, որ «մարտահրավերը» թերեւս եկել է Մովսես Հակոբյանից, այլապես Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետի պաշտոնից հետո նրան ընդհանրապես չէր նշանակի ռազմական գլխավոր տեսուչի պաշտոնին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 14586 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին