Երևան
12 / Դեկտեմբեր / 2019

Փաշինյանը դարձյալ ոտքի հանեց Ալիեւին. ելք չմնաց

Lragir.am-ը գրում է․ Իլհամ Ալիեւը մոտեցել է Բաքվում մետրոյի կայարաններից մեկում բողոքի ակցիայի համար հավաքված ցուցարարներին: Նրանց նախկին փորձերը ոստիկանությունը ճնշել է ուժի բիրտ կիրառումով: Այս անգամ ցուցարարներին է մոտեցել Ալիեւը, լսել նրանց խնդիրներն ու պահանջները:


Ցուցարարների առաջ Ալիեւի հայտնությունն անշուշտ լավ օրից չէ: Նա կանգնած է ներքին ու արտաքին մի շարք մարտահրավերների առաջ, որոնք ավելի շատ նման են փակուղու: Առանցքային հարցն այդտեղ Արցախի խնդիրն է, որը Ալիեւն արդեն մոտ երկու տասնամյակ վերածել է «ադրբեջանական ինքնության» հարցը:

Սակայն այդ հարցը փակուղի մտավ Հայաստանի վարչապետի առաջ քաշած մի պարզ բանաձեւից հետո: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե Հայաստանի, թե Արցախի, թե Ադրբեջանի ժողովրդի համար: Փաշինյանը ազդարարեց՝ եթե Ալիեւը կարող է կրկնել նույնը, ապա դա կվկայի, որ իրապես ունի խաղաղության ցանկություն, պատրաստ է աշխատել տեւական ու հաստատուն խաղաղության ուղղությամբ եւ սպառնալիք չէ Հայաստանի ու Արցախի, ռեգիոնալ եւ միջազգային անվտանգության համակարգերին:

Ալիեւը առայժմ չի կարողանում կրկնել այդ պարզ բանը: Որովհետեւ առաջին հայացքից պարզ թվացող հանգամանքը գործնականում նշանակելու է սեփական լեզվով քանդել «ադրբեջանական ինքնության» այն պատը, որ նա փորձել է մի ամբողջ սերնդի դիմաց շարել հայերի հանդեպ ատելության աղյուսներով:

Բայց ներկայում հենց ինքն է կանգնել ատելության այդ պատի առաջ: Կրկնելով այն, ինչ չափազանց պարզ, մարդկային լեզվով ասում է Նիկոլ Փաշինյանը, Ալիեւը փաստորեն պետք է քանդի իր իսկ կառուցած պատը: Հակառակ պարագայում, նա պետք է շարունակի ավելացնել ատելության քարերը, դրանով իսկ անկասկած էլ ավելի բարդացնելով իր վիճակը:

Ալիեւն առայժմ փորձում է ելք գտնել Նիկոլ Փաշինյանին այլ հարցերում կրկնելու մեջ՝ ամիսներ առաջ նա տիկնոջ հետ դուրս էր եկել Բաքվում կազմակերպված հանրային սելֆիի, այժմ էլ դուրս է եկել ցուցարարներին լսելու, հավանաբար օրերս տեսնելով, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը մոտեցել եւ զրուցում իր նախարարներից մեկի հրաժարականը պահանջող ուսանողների հետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 29974 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին