Երևան
07 / Դեկտեմբեր / 2019

ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. Վերջինս մեկնել է ՀՀ-ից

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ՊԵԿ՝ հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարար, Գագիկ Ծառուկյանի բիզնես գործընկեր Ֆեդերիկո Պոլիդորին, ով «Ceramisia» հայտնի բրենդը ներկայացնող իտալական «Իթելիան սթոունվեյր հոլդինգի» փոխնախագահն է:


Ընդամենը մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, Հայաստանում բացվեց այս ընկերության եւ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպի» համատեղ բիզնես-պրոյեկտը՝ կերամիկայի գործարանը, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Ծառուկյանի իտալացի գործընկերը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, շեշտեցին՝ հարցաքննությունը չի վերաբերել կերամիկայի գործարանին:

Նույնը կրկնեց Պոլիդորիի փաստաբան Էմին Խաչատրյանը՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել, թե որ գործով է իր վստահորդը հարցաքննվել: Ասաց, որ համաձայնություն չունի նրանից մանրամասներ հայտնելու, իսկ Պոլիդորին հարցաքննությունից հետո մեկնել է Հայաստանից:

Հիշեցնենք, որ դեռեւս 2014-ին իտալացի այս գործարարին ընդունել էր նաեւ այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկվում էր Հայաստանում հախճապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու նախագիծը։ Հիշեցնենք նաեւ, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է գործարանի բացման, ապա տանտիրոջ հանդեպ քրեական գործ է հարուցվում։


Այդպես եղավ նաեւ «Սպայկայի» դեպքում՝ պանրի գործարանի բացումից օրեր անց տնօրենը կալանավորվեց, ապա մեծ գումար վճարելով՝ ազատ արձակվեց, եւ սկսվեց «Սպայկայի» սնանկացումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 9260 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին