Երևան
07 / Դեկտեմբեր / 2019

Ինչո՞ւ է ակտիվացել Սերժ Սարգսյանը

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում ակտիվացել է, նույնիսկ իր հնարավոր կալանավորման մասին խոսեց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ում շատ են քննարկում Ս. Սարգսյանի չիրականացրած խոստումները:

Բացատրություն չունեն, թե, օրինակ, ինչու նա հայտարարեց, որ ՀՀԿ ղեկը կտա Վիգեն Սարգսյանին, բայց այդպես էլ դա չարեց: Թիմում հիասթափված են նաև, որ Ս. Սարգսյանը խոստացել էր, թե ինքն է լինելու ՀՀ վարչապետը, բայց այդ խոստումն էլ չիրականացրեց: Հիմա էլ տեղեկություններ են տարածվում, թե նա ժամանակին ուղիղ կապ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչո՞ւ հանկարծ Սերժ Սարգսյանի գրասենյակը որոշեց հատուկ հայտարարություն անել, որ Ս. Սարգսյանը երբևէ չի հանդիպել Ն. Փաշինյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել է. «Ուղղակի ունեն ուշադրության պակաս` հերթական անգամ փորձելով իրենց անունը կապել Նիկոլ Փաշինյանի անվան հետ: Իրենք ամեն անգամ սրտաճմլիկ կհայտարարեն դատվելու, ձերբակալվելու մասին… Իրենք միանշանակ մերժված են: Դեռ մեծ-մեծ էլ խոսում են ու ասում են, թե միակ ընդդիմությունը այսօրվա իշխանություններին մենք կարող ենք լինել, այստեղ են ասել` իյա, իրո՞ք»:

Մանրամասները՝ թերթի համարում:

դիտվել է 6357 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին