Երևան
07 / Դեկտեմբեր / 2019

Բաքվում հասկացել են, որ կորցնում են Նախիջեւանը

Lragir.am-ը գրում է․ Իլհամ Ալիեւն անսպասելի հիշել է Նախիջեւանի մասին: Նախիջեւանի ղեկավար Թալիբովի հետ հանդիպմանը նա հիշեցրել է, որ Բաքուն փաստացի պահում է ինքնավար հանրապետությունը: Նախիջեւանի բյուջեն միայն 22%-ով է ձեւավորվում տեղի եկամուտների հաշվին, մնացած միջոցները Բաքվի դոտացիաներն են, ասել է Ալիեւը:

Նա նաեւ հարցրել է Թալիբովին, թե լեռնային դիրքերի ապահովման համար ինչ աշխատանք է տարվել: «Կարելի է ասել, որ դեպի բոլոր դիրքեր ճանապարհներ են անցկացվել: Կան որոշ դիրքեր, որոնց ապահովումն իրականացվում է օգոստոս-սեպտեմբերին: Մեր դիրքերի հետ կապ ունենք: Դրանց ապահովումը երաշխավորված է մինչեւ հաջորդ տարվա հունիս, եւ որեւէ խնդիր չկա նրանց գործունեության հետ կապված», – ասել է Թալիբովը:

Նախիջեւանն Ադրբեջանի էքսկլավն է, բայց Ալիեւի զրույցը Թալիբովի հետ տպավորություն է ստեղծում, որ Ալիեւն այնքան էլ չի վերահսկում Նախիջեւանում տեղի ունեցողը:

Ալիեւը հասկացե՞լ է, որ կորցնում է Նախիջեւանը: Առավել եւս, որ «լեռնային դիրքերի» հետ, պարզվում է, տարվա կեսը կապ չի լինում: Ինչպես ասվում է, ում է պետք հետախուզությունը, երբ այս տեղեկությունները հայտնում են ուղիղ եթերում:

Նախիջեւանի հարցը գնալով ավելի մտահոգիչ է դառնում Ալիեւի համար: «Փոխհատուցման» համար նա փորձում է բարձրացնել Զանգեզուրի հարցը՝ հայտարարելով, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին «մասնատել է թյուրքական աշխարհը»: Ալիեւն ուզում է ասել, որ թուրքերը կարողացել են Նախիջեւանը վերցնել Հայաստանից, իսկ Զանգեզուրը՝ ո՞չ: Եվ Գարեգին Նժդեհի դեմ արշավը պայմանավորված չէ՞ այն բանով, որ նա թույլ չի տվել Զանգեզուրը պոկել Հայաստանից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 49244 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին