Երևան
29 / Հունվար / 2020

Ինչու են բարձրանում տաքսի ծառայության սակագները

«Իրատես». Վերջին օրերին GG առցանց ծառայությունը առավոտյան եւ երեկոյան պիկ ժամերին գրեթե կրկնակի բարձրացրել է սակագները։ Նախկինում նման պրակտիկա կիրառում էին նաեւ առցանց տաքսի այլ ծառայությունները։

GG-ն ծառայության բջջային հավելվածից օգտվող հաճախորդներին սակագնային փոփոխության մասին ծանուցել է նամակի միջոցով. «Պատվերների նվազագույն արժեքները կարող են փոփոխվել քաղաքի ծանրաբեռնվածությունից ելնելով, ինչը հնարավորություն կտա համալրելու համակարգը նոր գործընկերներով եւ զերծ մնալու նախկին ուշացումներից»։ Այսինքն՝ հաճախորդների գրպանի հաշվին փորձում են նոր վարորդների ներգրավել համակարգ։


Իսկ պիկ ժամերը տեւում են բավական երկար‚ մասնավորապես‚ երեկոյան պիկ ժամ կոչվածը սկսվում է մոտավորապես 16.30-ից եւ ձգվում մինչեւ ասենք ժամը 20.30-ը։ Այս նորամուծությունից վարորդները գոհ են‚ նշում են‚ որ խցանումների պատճառով երկար ժամանակ են ծախսում մեկ պատվեր իրականացնելու համար‚ իսկ սակագնի բարձրացումը փոխհատուցում է ժամանակի կորուստը։

Բնականաբար‚ այս փոփոխությունից դժգոհ են տաքսի ծառայությունից օգտվողները։ Եթե վարորդի ժամանակի հավելածախսը փոխհատուցվում է բարձր սակագնով‚ ապա քաղաքացիների մոտ տրամագծորեն հակառակն է. խցանումների մեջ մնալու համար վերջիններս ստիպված են վճարել ավելի շատ։

Այս փոփոխությունից հետո շատ քաղաքացիներ հարցնում են՝ արդյոք առցանց տաքսի ծառայություններն իրավասու՞ են սեփական քմահաճույքով բարձրացնել-իջեցնելու տաքսի ծառայության սակագները՝ երբ եւ ինչքան ուզեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 6233 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Նարեկ Մալյանն ազատ արձակվեց. LIVE

Ուղիղ. Փաշինյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից