Երևան
21 / Հունվար / 2020

Գեղամ Օհանյանենց վայրէջքը ԱԻՆ շարահրապարակում

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ժամը 09:30-ի սահմաններում որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով փրկարարական աշխատանքներին ներգրավվել է նաև ուղղաթիռ:


Ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվում է Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը:

Որոնողական աշխատանքների իրականացման ընթացքը գտնվում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական հսկողության ներքո:

Որոշ ժամանակ անց քաղաքացիներին գտել են և արդեն ուղղաթիռով հասցրել են Երևան:

Գեղամ Օհանյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում դեպքի առնչությամբ գրառում է կատարել:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ժող ջան մենք լավ ենք, արդեն Երևանում ենք, ԱԻՆ-ի ու տղերքի օգնությամբ։ Կներեք անհանգստության համար...»:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը: Օհանյանն ու նրա ուղեկիցները մեքենայով են եղել, ցանկացել են Գեղարդից Գեղամա լեռներով հասնել Մարտունի։

դիտվել է 4837 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից