Երևան
12 / Դեկտեմբեր / 2019

Ալիևը հայտարարել է՝ Սումգայիթում հայերին սպանել են հայերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Սումգայիթում՝ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանը, անդրադարձել է 1988-ի ազգությամբ հայ բնակիչների ջարդերին:

Ալիևը հայտարարել է, որ հայերի ջարդերը կազմակերպել են հենց հայերը: Նրա խոսքով ՝ ձերբակալվել է մի հայ, որը սպանել է 10 հայի: Նա դատապարտվել և ուղարկվել է Հայաստան ՝ պատիժը կրելու համար, բայց այնտեղ նրան ազատ են արձակել: Ըստ Ալիևի ՝ Հայաստանի իշխանությունները նման քայլի են դիմել, քանի որ նա «աշխատել է իրենց համար»:


Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ Սումգայիթի ջարդերը օգտագործվել են «Ադրբեջանին զրպարտելու համար», ինչն, ի վերջո, հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկմանը:

դիտվել է 26057 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին