Երևան
12 / Դեկտեմբեր / 2019

Տղերք, դուք «իյա, իրո՞ք» հեչ մի գրամ ազգային արժանապատվություն չունեք, որ ձեր ներսի մաղձը չտանեք դրսեր

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ N 12

Հնի, նորի և ընթացիկի մասին

...Եվ դարձյալ թագավորը մերկ է, չէ, նորը չէ, հինը (թեև բոլոր թագավորներն էլ մերկանում են ինչ-որ պահից սկսած):
Ես երբեք չեմ հասկացել խալխի քեֆերին սեփական տաշին «քաշողներին»: Տղերք, դուք «իյա, իրո՞ք» հեչ մի գրամ ազգային արժանապատվություն չունեք, որ ձեր ներսի մաղձը չտանեք դրսեր ու էնտեղից շաղ տաք ներսիններիս վրա: Դուք դրա անունը քաղաքականություն եք դնո՞ւմ: Հետո էլ` փուշ կերած մալի պես, զարմընաք գը` էդ ինչըխ է պոռնկությունը ուղիղ համեմատական քաղաքականության հետ: Երբ ուրիշ երկրում, ուրիշ կուսակցության, ուրիշ համագումարին, ուրիշ մարդկանց առաջ (ոչ բարեկամ հիմնականում) դու «մերկանում» ես անկեղծությունից կես քայլ անդին` զավեշտի աստիճանի, և ասում, որ` տեսա՞ր այ խալխ, ես հրաժարական տվեցի, որ իմ ժողովուրդը ավելի լավ ապրի, բայց չի կարողանում, տե՛ս, ի՜նչ ապաշնորհ է իմ ժողովուրդը.... սրանով ո՞ւմ տոնն ես փչացնում` խալխի՞, թե՞ հետին թվով քո ժողովրդի քեզնից ու քեզիզմից պրծնելու տոնն էիր հիշել ու «փչացնում»: Լավ, միջազգային բարձր ու լայնատարած ամբիոններից ուրիշ ավելի օգտակար բան չկա՞ ասելու մեր երկրի, մեր պետության համար:

Հնարավոր չէ՞ր ներքաղաքական թեմայով զեկույց չունենալ, չարդարանալ, չիջնել տուրևառի մակարդակի, այլ մեկ անգամ ևս բարձրացնել հարևանների հետ ունեցած մեր կոնֆլիկտները, կամ դրանցից մեկը, կամ լավ` միջազգային թրենդում օրորվող մի «անշառ» թեմա, օրինակ` գլոբալ տաքացման հետևանքով ճուռակների բարոյահոգեբանական բազմաշերտ խնդիրները, կամ մի ուրիշ «և», «օ», «ֆ» հարց: Չէ, անպայման պետք էր 5 րոպե ռեգլամենտով ելույթի 4 րոպե 21 վայրկյանը նվիրել այն մտքի հաստատելուն` թե ինչ մերժելիք էիք դուք ամբողջապես: (Ի գիտության կարգով ասում եմ` հետայսու ով միջազգային ամբիոններից նույնիսկ Գասպարյան Վովայի բաղչեն քար գցի, թող սպասի իմ արձագանքին: (Իսկ ես Վովայից զզվում եմ չորս անգամ` ինչպես մեր գործող քաղաքագլուխն է ասել երբևէ` էն «ծիծաղալու» սերիալի մեջ)):

Հիմա, երբ հներից ՀՅԴ-ն դադարեցրել է նստացույցը` մարտավարությունից ելնելով, պիտի չհավատամ նպատակին պարոնայք և տիկնայք: Դուք ինչ մտաք թվացյալ կրթական պայքարի մեջ, գոնե ես ակտիվ խոսքս կասեցրի, որովհետև, թեև ես ու դուք նույն բանի համար ենք պայքարում, բայց ձեր նպատակներն ազնիվ չեն: Եվ հակառակը մի՛ պնդեք: Գոնե կրթությանն առնչվող հարցերում, որի պորտֆելը ձեր մենաշնորհն է եղել տարիներ շարունակ, երբ նույն ֆիգուրը 3-5 անգամ դառել է նախարար, ոչինչ դեպի լավը չի փոխվել կրթական համակարգում` բացի թայֆաբազության խորացումից:

Ի դեպ` հայտնի դաշնակցականի ոչ անհայտ եղբայրը գրում էր պատմության դասագրքեր կեսճշմարտություններով: Բնապահպանական հարցերի մասին էլ դեռ լռենք: Եվ այստեղ էլ ձեր թագավորը, իմա` Գերագույն մարմինը, «մերկ» է հենց այս դրվագով, որ իմ կարծիքովս, երիտասարդ դաշնակցականներ գաղփարական պայքարի գիտակցությունը գանգերին մէջ սեպուած, բնավ չեն կարծեր, թէ իրենցմով քաղաքական միավորներու խլի-խլի տեղի կունենա: Ավա՜ղ: Եվ, եթե դուք եք պահանջում գործող նախարարի հրաժարականը` ներողություն, իհարկե, ես առնվազն լուռ եմ և հոգու խորքում դեմ ըլլալով առավել կողմ եմ ձեր օրոք արենա բերված մի շարք ՓՈԽնախարարների, քան «մեր» օրոք նշանակված նախարարի հրաժարականին:

Ու ընդհանրապես` քանի ձեր, հանրապետականների, բարգավաճի ու էլի մի շարք մանԴր-մունԴՌների ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ թևերը, կրկնում եմ` ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ թևերը, համակարգային ռեբրենդինգի չեն ենթարկել ձեր ավանդական, կիսաավանդական և ոչ ավանդական կուսակցություննեը, «լուսավորն» էլ ձեզ նվեր, ձեզ հետ ոչ մի հարցով պայքարի ծիր դուրս գալ չի լինի:
Դառանամ զողորմի տի տամ Մեծն լոռեցուն: Քիչ է, որ էս հանճարի անուն-ազգանունով շաուրմայանոցներ ու տարատեսակ եղկելի «բրենդներ» ի հայտ եկան հների օրոք, հիմա էլ Վերնատուն իբր կիսաքաղաքական միավոր է գոյացել` գերազանցապես «մեռյալ» հոգիների ձեռամբ: Հիմա էլ գարշելի կարա դարվիշներ, վշտած աբովներ են զարթնել տեղական քաղաքական արենայում ու եղկելի ֆուտուրիզմ են խաղում` իբրև թե նորը լավ մոռացված հինն է: Գործող իշխանության մի փոխկարկառուն ներկայացուցիչ էլ շատ հանդուրժող է ձևանում և հույսով լցվում, թե վերջապես աշխուժություն կդիտվի ներքաղաքական կյանքում: Արժանի ընդդիմություն էիք ման գալի՞ս աշխուժակների հանգույն, ու ձեր ընտրությունն իրենց վրա կանգնե՞ց: Անծուխ Հայաստան ականջդ կանչի: Ինչևէ:

Դառնանք նկուղային հոգեբանությամբ վերնատնականներին. դուք թեկուզ մի գիշեր շնթրքնելուց առաջ մտե՞լ եք Թումանյանի, Աղայանի, Կոմիտասի, Իսահակյանի, Շանթի, Լեոյի, Դեմիրճյանի, Տերյանի, Չարենցի... մաշկի տակ մի վայրկյան գոնե` հասկանալու համար, թե էս ՀԶՈՐՆԵՐԸ (հա, մեծ մասը դաշնակներ են եղել մի ինչ-որ շրջան, իմ ասածի իմաստը չնենգափոխեք) ի՜նչ ոգորումներով էին հավաքվում ՎԵՐՆԱՏԱՆԸ և ինչպիսի՜ անձնուրացությամբ էին խորհում ու խոկում Ազգային, գրական, կրթական, մշակութային, հասարակական, պատմական ու քաղաքական խնդիրների շուրջ: Արդյոք դուք նրանց ու, առհասարակ, Վերնատան նպատակը ճիշտ եք ըմբռնել, նրանց փափագած ազատ ու անկախ, արժանապատիվ Հայրենիքի տենչն ու իղձը մի՞թե ընկալել եք իրապես: Ձեզնից գեթ մեկը էներգետիկ էդ վիբրացիան զգացած կա՞ մի ակնթարթ գոնե, որ վերնատան լիիրավ անդամ ինքզինքը կկարծէ: Ու քանի էդքանդ մի տեղ եք հավաքվել ասեմ` դուք առնվազն մեկ քառորդ դար (և ավել) պղծել եք Թումանյանին էլ, Վերնատունն էլ, Նժդեհին էլ, անցյալի և ներկայի հերոսներին էլ, բոլոր, գրեթե բոլոր ազգային արժեքներն էլ, մի խոսքով` այստեղով անցել եք դուք` բաղաձայնույթների համարյա բոլոր վարիացիաներով (տարբերակներով) սարքված կուսակցություններով ու հարակից սպասարկու հկ-բկ-ներով:

Իսկ ընթացիկ, այո՛, անհատնում հարցեր կան, որոնց ճնշող մեծամասնությունը ձեր թողած հոռի ժառանգությունն է: Օրվա իշխանությունը շատ տեղերում կոմպետենտ չէ, մեղմ ասած, և չի կարողանում համակարգային լուծումներ գտնել: Ո՛չ կադրեր ունի, ո՛չ կադրային ռեզերվ, երիտասարդ են, անփորձ ու անիմաստ ամբիցիոզ: Կողքների «ծերունիներն» էլ էլի ձեզնից ժառանգություն մնացած «խոտաբՃեր» են հաճախ... Ա՛յ, էսպիսի բաներ, քեռի՛:

Բոլոր դեպքերում, եթե դուք եք ձևավորվող ֆունդամենտալ էն ըննդիմությունը, որին անսալով և սատարելով պիտի լուծվեն մեր Լեզվի, Պատմության, Գրականության, Հավատի և առահսարակ, ինքնության և հարակից հարցերը, իհարկե, հազար ներողություն «մերձավորներ» ջան, բայց ցկյանս ցտեսություն. մենք մեր ընտրածից գլուխ կհանենք, գլուխ չենք հանի, գլխից կբռնենք ու կսպասենք աչուկները դուրս գան:
Հ.Գ. Վերը նշված բոլոր կուսակցությունների մեջ և գաղափարապես դրանց հարող հարգանքի արժանի մարդիկ եղել են, կան, կլինեն: Խնդրում եմ` բացառություններն հաշվի առնել ընդհանրացնումներ անելիս:

Շարունակելի...

Գոռ Հարությունյան

դիտվել է 14007 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին