Երևան
24 / Փետրվար / 2020

Ալիեւի վառոդի տակառը. խաբեության վերջն Ադրբեջանում

Lragir.am-ը գրում է․ Ադրբեջանի իշխանությունը ի վերջո ստիպված է լինելու ճանաչել ռեգիոնալ իրողությունը, ինչն էլ թույլ կտա Կովկասում հաստատել հարատեւ խաղաղություն, Ստեփանակերտում հայտարարել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայլիյանը, ով մասնակցել է Հայաստանի եւ Արցախի միավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի ու Արցախի խորհրդարանների համատեղ հռչակագրի ընդունման 30-ամյակի առիթով կլոր սեղանին:


Առհասարակ հայաստանյան հասարակությունը խաղաղություն ասելով հասկանում է խաղաղություն, պատերազմի եւ կրակոցների բացառում, իրենց բնակչությունը խաղաղություն ասելով հասկանում է այդ նույնը, բայց միայն այն բանից հետո, երբ հայկական զինուժը դուրս կգա տարածքներից,կվերադառնան ադրբեջանցիները եւ այլն: Այդ միտքը Բաքվից վերադարձից հետո արտահայտել է Արցախի Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչ Էդգար Էլբակյանը, պատմելով Ադրբեջանում ունեցած շփումների մասին: Էլբակյանը եղել է մեկը հայ երեք լրագրողներից, որոնք լագրողների փոխանակման հայելային ծրագրով այցելել են Ադրբեջան: Ադրբեջանի երեք հոգանոց խումբն էլ եղել է Հայաստանում ու Արցախում:

 

Փոխանակման այցը տեղի է ունեցել Վիեննայում տարեսկզբին Փաշինյան-Ալիեւ հանդիպման պայմանավորվածությունների համատեքստում, նախապատրաստվելով մի քանի ամիս: Դա տեղի է ունեցել հանրություններին խաղաղության պատրաստելու տրամաբանության շրջանակում:

Սակայն, դատելով Ադրբեջան այցելած հայ լրագրողների գնահատականներից, Ադրբեջանի հանրությունը ունի խաղաղության ցանկություն, սակայն թյուր է պատկերացումը իրատեսական խաղաղության մասին: Գործնականում, նրանց խաղաղության պատկերացումը հայկական կողմի կապիտուլյացիան է, եթե բառի ոչ բուն, ապա ռազմա-քաղաքական իմաստով:

Մինչդեռ հարատեւ խաղաղությունն այն է, ինչի մասին խոսում է Արցախի արտգործնախարարը՝ ռեգիոնալ իրողությունների ճանաչում եւ արձանագրում:

Ադրբեջանի հանրության խնդիրն այստեղ այն է, որ տարիներ շարունակ, առնվազն թերեւս մոտ երկու տասնամյակ Ադրբեջանի իշխանությունը հետեւողականորեն ներդրել է հայատյացության եւ պատերազմի առավելության «գաղափարը», անգամ այն բանից հետո, երբ այդ խոփը 2016 թվականի ապրիլին դեմ առավ հայկական զինուժի քարին:

Ադրբեջանի իշխանությունն իր ռազմա-քաղաքական պարպումն ու փակուղին փորձեց հանրության շրջանում ներկայացնել իբրեւ հաղթանակ, դարձյալ սնուցելով պատերազմի գաղափարն ու խաղաղության այն պատկերացումը, որը հիմնված է հայկական կողմի ռազմա-քաղաքական կապիտուլյացիայի տրամաբանության վրա:

Միեւնույն ժամանակ, սակայն, իրադարձությունների ընթացքը թե Հայաստանի, թե համաշխարհային քաղաքականության առումով ստացավ այնպիսի բնույթ, որ Ադրբեջանի ղեկավարության համար ավելի ու ավելի բարդ է սեփական հանրությունից թաքցնել փակուղին, եւ չի մնում ադրբեջանական հանրությանը խաղաղության պատրաստելու այլընտրանք: Իրական, այսինքն ոչ թե հայերի հաշվին, այլ իրողությունները ճանաչելու միջոցով խաղաղության այլընտրանք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 18919 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից