Երևան
13 / Դեկտեմբեր / 2019

Վահանը ընտիր էրեխա էր. մահացած զինծառայողի ընտանիքում չեն պատկերացնում՝ ինչպես է դեպքը եղել

Այսօր՝ ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում ծառից կախված վիճակում հայտնաբերվել էր շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին:

Նա Սյունիքի մարզի Տանձատափ համայնքից էր, հենց այդ համայնքի ղեկավարի որդին:


«Վահանը ընտիր էրեխա էր, լավ սովորող: Գնաց ընդունվեց Երևանի պետական համալսարան, 6 ամիս սովորեց իրավաբանական բաժնում»,- ասում է խոշորացված Շինուհայր համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում:

Համայնքապետը պատմում է, որ Վահանը հունվարին էր զորակոչվել բանակ, գրեթե մեկ տարվա ծառայության ընթացքում զինծառայողը խնդիրներ, բողոքներ չի ունեցել:

«Կամանդիրները գոհ էին, էլ շնորհակալություն, էլ գովեստի խոսքեր իր հասցեին: Զարմանալի է, իրոք, ոնց ստացվեց էսպիսի բան»:

Վահանի ավագ եղբայրը կիրակի օրն այցելել է նրան, տեսակցության ժամանակ նա ևս ոչ մի կասկածելի բան չի նկատել:

«Կիրակի օրը մեծ ախպերը գնացել ա տեսակցության, ամեն ինչ նորմալ ա եղել, լավ տրամադրությամբ ա եղել էրեխեն: Ախպորից հետո կարծեմ մի անգամ էլ ա տան անդամների հետ խոսել, էլի կասկածելի բան չի ասել, ծնողները հանգիստ են եղել»:

Համայնքապետն այսօր գնացել է մահացած զինծառայողի տուն, վստահեցնում է՝ ընտանիքը ոչ մի բանից տեղյակ չէ:

«Էդ մարդիկ պատկերացում էլ չունեն՝ ինչը կարող էր պատճառ դարձած լինել, ինչպես կարող էր նման բան պատահել: Գյուղացի սովորական ապրող մարդիկ են, լավ ընտանիք են, շատ ափսոս...»:

դիտվել է 51149 անգամ

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արտասվեց սենատոր Բոբ Մենենդեսը

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին