Երևան
23 / Հունվար / 2020

Հայաստանի բացառիկ դերը. տվյալ, որի հետ Պուտինը չի կարող հաշվի չնստել

Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանում Լեւադա կենտրոնի անցկացրած սոցհարցման տվյալով ռուսաստանցի 18-24 տարեկան երիտասարդների 53 տոկոսը կցանկանար հեռանալ Ռուսաստանից: Երիտասարդները նշել են տարբեր պատճառներ՝ ապագայի անորոշություն, տնտեսական վատ վիճակ, քաղաքական կացություն: Ըստ Լեւադայի, այդ ցուցանիշն առավելագույնն է 2009 թվականից ի վեր: Ցածր է եղել 2014 թվականին՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո:


18-24 տարեկանների կարծիքը հատկանշական հանգամանք է, նաեւ խորհրդանշական, նկատի ունենալով 24 թվի հետ կապված ռուսական կարեւոր մի խնդիր՝ Պուտինի պաշտոնավարման ժամկետի ավարտը, որից հետո նա չունի առաջադրվելու իրավունք, գոնե առայժմ:


Ռուսաստանը ներկայում ապրում է այդ խնդրով: 18-24 տարեկանները ռուսական հանրության այսօրն ու առավել եւս վաղն են: Երկրից հեռանալու նրանց ցանկությունը իրավիճակի վերաբերյալ առանցքային ցուցիչ է եւ անուղղակի խոսում է նաեւ ՌԴ նախագահի հանդեպ վստահության մասին: Գործնականում, 53 տոկոսը ինչ որ իմաստով նաեւ Պուտինի նկատմամբ անվստահության տոկոս է:

Ռուսաստանի իշխանությունը, քաղաքական որոշում կայացնող շրջանակը չի կարող հաշվի չառնել այդ ցուցիչը, որքան էլ պրոպագանդային խողովակներով մատուցվի այլ իրականություն: Իրականության հետ հաշվի չնստել հնարավոր չէ, դա հղի է աղետով, ու այդ հանգամանքը թերեւս պատկերացնում են Կրեմլի որոշում կայացնողները:

Իսկ այդ իրողությունն իր հերթին ազդեցություն է թողնելու որոշումների թե ներքին, թե արտաքին տրամաբանության վրա, ինչը ընդգրկում է նաեւ Կովկասն ու հայ-ռուսական քաղաքականության շրջանակը: Դա միաժամանակ առաջացնելու է լուրջ դիմակայություն այդ շրջանակում, որովհետեւ էլիտայում էական փոփոխությունը դառնում է անխուսափելի: Հեռանալու, կամ ընդհուպ զոհաբերվելու ռիսկային գոտու զգացումը էլիտաների միջեւ սրել է պայքարը: Իսկ այդ պայքարի տիրույթը լինելու է ոչ միայն ՌԴ ներքին տարածությունը, այլ նաեւ Ռուսաստանի համար կենսական գոտիներ եւ ուղղություններ: Կովկասն ու Հայաստանն այդ թվում են:

Ըստ այդմ, Հայաստանը գտնվելու է ներռուսական պայքարի գոտում, ինչը նշանակում է թե հնարավորություն՝ որովհետեւ գտնվելու են ռուսական դաշնակից շրջանակներ, թե իհարկե ռիսկեր, որովհետեւ լինելու են շրջանակներ, որոնք ռուսական իշխանության ձեւավորման գործընթացում կարող են շանտաժի տիրույթ դիտարկել Հայաստանն ու նրան առնչվող խնդիրներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 11128 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից