Երևան
25 / Հունվար / 2020

Սամվել Կարապետյանի նոր դերը. միլիարդատիրոջ նոր ձեռքբերումը

Ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնային հանգանակությանը փոխանցել է 1,5 միլիոն դոլար, որն ամենախոշոր նվիրատվությունն է: Փաստորեն, հավաքված մոտ 10 միլիոն դոլարի մոտ 15 տոկոսը տվել է Սամվել Կարապետյանը:


Նախօրեին, դեռեւս մարաթոնի մեկնարկից առաջ տեղեկություն տարածվեց, որ Սամվել Կարապետյանը Ռուսհիդրո ընկրությունից գնում է Սեւան-Հրազդան հիդրոկասկադը, պարտքերի հետ միասին: Այդ մասին գրել էր ռուսական Կոմերսանտը, թեեւ գործարքի հնարավորության վերաբերյալ խոսվում է արդեն մի քանի ամիս:

 

Սամվել Կարապետյանի նոր ձեռքբերման հարցը մեծ հավանականությամբ քննարկվել է ամիսներ առաջ, ամռանը, երբ երեւանյան սրճարաններից մեկում տեղի էր ունեցել Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի զրույցը: Տարածվեց մեկնաբանություն, որ Փաշինյանն ու Կարապետյանը կարգավորել են հեղափոխությունից հետո եղած որոշակի լարվածությունը կամ անորոշությունը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ քննարկվել են ներդրումային հարցեր, այդ թվում ենթակառուցվածքային ձեռքբերման հարց:

Հնարավոր է, որ խոսքը եղել է հենց Սեւան-Հրազդան կասկադի մասին, որի կառավարումը Ռուսհիդրոն մեղմ ասած ձախողել էր: Հատկանշական է, որ Սամվել Կարապետյանը փաստորեն ձեռք կբերի ռուսական երկրորդ ընկրության ձախողած ենթակառուցվածքը: Էլեկտրիկ Երեւանից հետո նա գնեց էլցանցերը, որի կառավարումը տապալել էր ռուսական ԻնտերՌԱՈ ընկերությունը:

Այդ ժաանակ խոսվեց այն մասին, որ ռուսաստանցի հայ միլիարդատերը փաստորեն ստանձնում է յուրահատուկ մի դեր՝ Հայաստանում ռուսական ընկերությունների ենթակառուցվաքային կառավարման տապալումները մաքրելու դերը: Մի կողմից այդ ընկերությունները հեռանում են, մյուս կողմից դրանց ձախողումների հետեւանքը կանխելու պատասխանատվությունը ստանձնում է ռուսաստանցի հայ միլիարդատերը՝ ձեռք բերելով ենթակառուցվածքների սեփականության իրավունքը:

Դա թերեւս Մոսկվայի համար ընդունելի է նաեւ քաղաքական իմաստով: Այստեղ հատկանշական է այն, որ Ռուսհիդրոյից Սեւան-Հրազդան տապալված կառավարմամբ հիդրոկասկադը ցանկություն է ունեցել ձեռք բերել Հայաստանում գործող Կոնտուր Գլոբալ ամերիկյան ընկերությունը, որը մասնագիտացած է ՀԷԿ-երի կառավարման հարցում եւ մի քանի տարի առաջ դարձավ Որոտան ՀԷԿ-ի սեփականատեր, բավական բարդ պատմությունից հետո, երբ հարցը այսպես ասած ոչիշխանական բեվեռը թիրախավորվում էր Որոտանի այդ գործարքը:

Ռուսհիդրոն սակայն չի համաձայնել վաճառել Սեւան-Հրազդանը Կոնտուր Գոբալին: Արդյո՞ք քաղաքական պատճառով՝ որ խոսքն ամերիկյան ընկերության մասին է, թե՞ չի եղել զուտ այսպես ասած բիզնես համաձայնություն, եւ Սամվել Կարապետյանը հետո արել է ավելի լավ առաջարկ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 55950 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից