Երևան
13 / Դեկտեմբեր / 2019

Հայաստանում հեղափոխությունը Ալիեւին դրեց կոտրած տաշտակի առաջ

Մոսկվայից Մեհրիբան Ալիեւայի վերադարձից հետո Ադրբեջանի իշխող կուսակցությունը հանկարծ որոշել է ցրել խորհրդարանը: Այն ընտրվել էր 2015 թվականի նոյեմբերի 1-ին 5 տարով:


Խորհրդարանը ցրվում է զարմանալի հիմնավորմամբ՝ Միլի մեջլիսը համարժեք չէ երկրի ղեկավարի քաղաքականությունը: Ոչ ոք չի բացատրել, թե ինչով համարժեք չէ, որովհետեւ խնդիրն իրականում դա չէ: Ալիեւն ինչ-որ բանից խիստ վախենում է, եւ ցրելով խորհրդարանը դրա լիազորությունների ժամկետից մեկ տարի առաջ, փորձում է կանխել անցանկալի զարգացումները:

 

Ալիեւի նյարդային պահվածքը, դժգոհությունները ընդդիմության, Եվրոպայի, իսլամ երկրների հասցեին, աննախադեպ «անկեղծությունը» վկայում են, որ Ալիեւն ինչ-որ բան գիտի եւ վախենում է:

2018 թվականի մարտին, երբ Հայաստանում խորհդարանական ընտրություններ պետք է կայանային, եւ երկիրը պետք է վարչապետը գլխավորեր, Ալիեւն անսպասելի իր ընտրությունները նույն թվականի հոկտեմբերից տեղափոխեց ապրիլ: Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի վարչապետ, եւ Ալիեւն, ըստ ամենայնի, չէր ցանկանում «հետ մնալ» նրանից՝ որոշակի հանգամանքներից ելնելով:

Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Ապրիլի 23-ին Հայաստանում հեղափոխություն սկսվեց, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, եւ Ալիեւը կանգնեց կոտրած տաշտակի առաջ:

Ալիեւը վախենու՞մ է Ադրբեջանում նմանատիպ իրադարձություններից եւ դրանո՞վ է պայմանավորված շտապողականությունը: Մասնավորապես, իշխանության հնարավոր փոխանցման շրջանում:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2019/11/29/498228/ 

դիտվել է 10726 անգամ

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արտասվեց սենատոր Բոբ Մենենդեսը

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին