Երևան
13 / Դեկտեմբեր / 2019

Ողբերգական ավտովթար Երևանում. երիտասարդ վարորդը տեղում մահացել է

Նոյեմբերի 30-ին, ժամը 05:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչիկ Ե., ծնված 1991 թ.) բախվել է նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի պատին. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

դիտվել է 17897 անգամ

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արտասվեց սենատոր Բոբ Մենենդեսը

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին