Երևան
13 / Դեկտեմբեր / 2019

24-ամյա վարորդը Nissan Tida-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Գառնիկ Աղաբաբյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ժամանակավոր համարանիշի (տրանզիտ) ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կին հետիոտնի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:


Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Վարորդը ահազանգել է նաև Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում:

Աղբյուրը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել ճանապարհի չթույլատրելի հատվածով:

դիտվել է 7545 անգամ

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արտասվեց սենատոր Բոբ Մենենդեսը

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին