Երևան
13 / Դեկտեմբեր / 2019

Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել՝ ես իր հետ լավ հարաբերություն չեմ ունեցել․ Խաչատուր Սուքիասյան

Ես հարգում եմ ցանկացած պաշտոնյայի, որը նախկինում գործել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանն՝ անդրադառնալով նրան, որ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել էր, որ հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն անցած 1․5 տարվա ընթացքում ոչ մի հեղափոխական քայլ չեն կատարել։

«Սերժ Սարգսյանն էլ է դրական գործել, որովհետև ունեցել ենք սահմանադրություն, ինչ-որ սահմաններ պահել է, բայց Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, նա ամեն ինչ արել է իր և իր փեսայի համար։ Սերժ Սարգսյանին ես շատ լավ ճանաչում եմ, իր հետ շատ լավ զրույց եմ ունեցել»,-ասաց Սուքիասյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ թե չէ որ Սուքիասյանը լավ հարաբերություն է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, գործարարը պատասխանեց․ «Լավ հարաբերություն ասվածը դուք եք ինձ ասում, դուք պետք է լսեք՝ ես ինչ եմ ասում։ Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություն եմ ունեցել։ Ես իմ հարցազրույցներից մեկում ասել եմ, որ նրա հետ բարիդրացիական հարաբերություններ եմ ունեցել, ոչ թե լավ։ Ես լավ հիշում եմ ինչ եմ ասել։ Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, շատ վատ ընկեր, ասեմ ինչու՝ երբ երկիրը կարուցվում էր, ինքը երբ Ղարաբաղից եկավ բոլոր իր հին ընկերներին մոռացավ, նույնիսկ նրան մոռացավ, ումից ստացել էր իշխանությունը»։

դիտվել է 27378 անգամ

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արտասվեց սենատոր Բոբ Մենենդեսը

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին