Երևան
13 / Դեկտեմբեր / 2019

Քրիստինե Մելքոնյանը ևս դուրս եկավ Հանրային հեռուստաընկերությունից

Հանրային հեռուստաընկերության հետ իմ 20-ամյա համագործակցությունն ավարտված է։ Դրանք շատ կարևոր ու շատ տարբեր 20 տարիներ են, որոնք, վստահաբար, սիրով են հիշվելու։ Հպարտ եմ, որ թողել եմ հետագիծ, սահմանել եմ չափորոշիչներ, որոնց ձգտում են։

Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ աշխատել եմ, որոնցից սովորելու հնարավորություն եմ ունեցել։ Հատուկ ուզում եմ տեխնիկական անձնակազմին շնորհակալություն ասել, նրանց գործն ամենակարևորն է ու ամենաչերևացողը։ Հենց նրա՛նց պրոֆեսիոնալիզմն է, հաճախ, փրկում եթերը (էկրանից դա չի երևում)։ Շնորհակալ եմ հեռուստադիտողին։ Ձեր գնահատականն ամենակարևորն է։

Հ1-ում չլինելու պատճառների մասին չեմ խոսի․.. հիմա։ Ամեն բան իր ժամանակն ունի։

Քրիստինե Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Աբրահամ Գասպարյանը դուրս է եկել Հանրային հեռուստաընկերությունից:

դիտվել է 48549 անգամ

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արտասվեց սենատոր Բոբ Մենենդեսը

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին