Երևան
24 / Փետրվար / 2020

Լավրովը Բաքվից ցույց տվեց Երեւանին, թե ինչ է պետք անել

Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ընթացքում արել է Արցախի հարցի կարգավորման գործընթացին առնչվող հայտարարություններ, որոնք ունեն բազմիմաստ նշանակություն: Մասնավորապես, Լավրովը մի կողմից հայտարարել է, որ հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի թե Հայաստանում, թե Արցախում, թե Ադրբեջանում ապրողների համար, մյուս կողմից խոսել «ղարաբաղյան համայնքների» հաղորդակցության երբեմնի իրողության վերականգնման մասին եւ ասել, թե հարցի լուծումը պետք է արժանանա Արցախի ամբողջ բնակչության հավանությանը: Այլ կերպ ասած, Լավրովը ակնարկել է, որ Արցախի բնակչություն է համարում նաեւ մարդկանց, որոնք ապրում են Ադրբեջանում:

Ի՞նչ է ուզում ասել Լավրովն ու կա՞ արդյոք նրա խոսքում տագնապի անհրաժեշտություն, առավել եւս Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին սպասվող արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ:

Ինչ խոսք, հայկական կողմի համար գերզգայուն հարց է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասկացությունն ու դրան առնչվող ցանկացած ակնարկ: Այդ հարցը պետք է զսպել ու չեզոքացնել անգամ հայտարարությունների մակարդակում: Միեւնույն ժամանակ, Լավրովի բերանն իհարկե հնարավոր չէ փակել եւ արգելել խոսել այդ մասին, առավել եւս նկատի ունենալով այն, որ Ռուսաստանը չի կարող մտնել Բաքվի հետ դիվանագիտական հռետորաբանության հակադրության մեջ:

Խնդիրը սակայն ավելի լայն է, եւ ՌԴ արտգործնախարարի ադրբեջանական այցն արտացոլում է արցախյան հարցում հայկական կողմի համար, կամ ընդհանուր իրավիճակային տրամաբանության տեսանկյունից ակնառու մի հանգամանք: Խոշոր հաշվով, արցախյան գործընթացը դեռեւս տեւական ժամանակ շահագրգիռ ուժային կենտրոնների, եւ առավել եւս ռեգիոնալ անվտանգության պարեկության դերի համար պայքարող Ռուսաստանի համար լինելու է «լարախաղացության» հարց: Թե որ կողմ կթեքվի կամ առավել եւս «կընկնի» Մոսկվան, կախված է այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի մրցակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Վարչապետ Փաշինյանն օրերս ազգային անվտանգության ռազմավարության քննարկման ընթացքում հայտարարեց, որ հետհեղափոխական անցումային փուլն ավարտված է եւ պետք է անցնել ռազմավարական կառավարման ռեժիմի: Նա նշել էր, թե լուծվել են արտաքին քաղաքական հիմնական խնդիրները, այդ թվում Արցախի հարցում հայկական կողմի համար կարեւոր կետերում դիրքավորման տեսանկյունից:

Ամբողջ հարցն այն է, որ այդ հանգամանքը չունի այսպես ասած «ավարտական ակտ», եւ հայկական կողմի դիրքավորումը պահանջում է նաեւ դիրքերի մշտական պահպանում: Եվ ինչպես ռազմական առումով, այդպես էլ դիվանագիտական-քաղաքական դիրքերը պահանջելու են ամենօրյա եւ ամենժամյա պահպանություն, քանի որ փոքր բացթողումը կարող է բերել հարաբերակցության փոփոխության:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 34320 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից