Երևան
24 / Փետրվար / 2020

Գագիկ Ծառուկյանը միշտ էլ թոփ թեմա է եղել. Գեւորգ Պետրոսյանը

Գագիկ Ծառուկյանը միշտ էլ թոփ թեմա է եղել, նայած, թե ով ինչպես է ուզում այդ թեման զարգացնել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում թոփ թեմա է դարձել վերջին օրերին:

«Գագիկ Ծառուկյանն այսօր հանրությանը հայտնի ամենաակնառու քաղաքական գործիչներից է, այս պետության մեջ բացառիկ ներդրում ունեցած մարդ է»,-ասաց նա:


Անդրադառնալով Ծառուկյանի վերջին օրերի արտահայտություններին, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Հենց Ծառուկյանը մի արտահայտություն անում է, որ առաջին հայացքից վիճելի է, միանգամից, բոլոր լրատվամիջոցներն անդրադառնում են, բա ինչու այդ լրատվամիջոցները չեն անդրադառնում Ծառուկյանի բարեգործական քայլերին, իր քաղաքական ու քաղաքացիական կեցվածքին»:

ԲՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, թե իրենց հետ հանդիպման Աբու Դաբիի շեյխի ներկայացուցիչները ջինսով էին եկել. «Ասում են՝ ջինս ա հագել, կիրակի օրով ի՞նչ պետք է հագներ, կարո՞ղ ա հարսանիք էր գնում: Մարդիկ էսօր խնդրում են, որ մի աղբյուրից մի 100 հազար ներդրում բերեն էս երկիր, որ մարդիկ չլքեն Հայաստանը: Ծառուկյանն իր կապերով 2 մլրդ դոլարի ներդրում էբերում, համարյա խնդիրը լուծված է, ու անխոհեմ պահվածքի պատճառով վիժեցվում է ծրագիրը»:

դիտվել է 2536 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից