Երևան
23 / Հունվար / 2020

Իր գործողությունների հետ ես կապ չունեմ». Բարսեղ Բեգլարյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանին առաջադրած ՀՔԾ մեղադրանքից պարզ է դառնում, որ քրգործն առնչվում է նաեւ Ս. Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին ու նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Ըստ շրջանառվող լուրերի` նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի առջեւ պայման են դրել` կա՛մ ցուցմունք տալ Ս. Սարգսյանի դեմ, կա՛մ էլ իրեն կկալանավորեն, Կարապետյանն էլ ցուցմունք է տվել:

Ըստ ՀՔԾ-ի` գյուղտնտեսություններին տրամադրվող դիզվառելիքի բաշխման ապօրինի սխեմա է գործել. ցածր գին առաջարկող ընկերությանը մերժել են` գոհացնելով բարձր գին առաջարկող Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությանը:

Բ. Բեգլարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ասել է. «Ես չգիտեմ` ինչի մասին է խոսքը, բայց իմ խորին համոզմամբ` Սերժ Սարգսյանը չի կարող մեղավոր լինել նման հարցերում: Առաջին անգամ եմ նման բան լսում: Այո, Ֆլեշ ընկերությունն ինձ է պատկանում, բայց Սերժ Սարգսյանի` կապ ունենալու մասին չգիտեմ: Մենք Սերժ Սարգսյանի հետ շատ մտերիմ ենք եւ դա երբեք չենք թաքցրել, իսկ իր գործողությունների հետ ես կապ չունեմ, տեղյակ չեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4626 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից