Երևան
17 / Փետրվար / 2020

Լավրովն ազատեց Հայաստանի ձեռքերը. ՀԱՊԿ-ն ավարտվեց

Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Բաքվում պատասխանելով Ադրբեջանին զենք չվաճառելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարությանն առնչվող հարցին եւ մեկնաբանելով Բաքվին սպառազինության վաճառքը, ՌԴ ԱԳ նախարարը հղում էր արել երկկողմ ռազմավարական գործընկերությանը, միջազգային իրավունքին, սակայն բաց էր թողել դաշնակցային գործոնը՝ ՀԱՊԿ հանգամանքը:


Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը հարցը բարձրացրել էր հենց ՀԱՊԿ բլոկային տրամաբանության շեշտադրումով՝ Բիշքեկում տեղի ունեցած Վեհաժողովին:

Ինչու՞ է Լավրովը շրջանցում այդ կարեւոր հանգամանքը: Դա անկեղծ խոստովանությու՞ն է, որ ՀԱՊԿ-ն ամենեւին էլ դաշինքային միավոր չէ, այլ կոնյունկտուրային հարթակ, կամ որ Ռուսաստանն ամենեւին էլ բառի բուն իմաստով Հայաստանի դաշնակից չէ՝ այլ շահընկեր մի շարք առանցքային անվտանգային հարցերում, եւ հակոտնյա՝ մի շարք ոչ պակաս կարեւոր խնդիրներում:

Թե՞ Լավրովի «բացթողումը» կարող էր ունենալ այլ տողատակ, ավելի խորքային:

Փաստացի, հղում չանելով դաշինքային հանգամանքին, ՌԴ արտգործնախարարը ազատում է Հայաստանի ձեռքերը ՀԱՊԿ-ում: Եվ խոսքն այստեղ ամենեւին Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը բարձրացնելու մասին չէ, որովհետեւ Հայաստանը ՀԱՊԿ-ում ունի բարձրացնելու շատ այլ կարեւորագույն հարցեր, կապված ընդհանրապես այդ կառույցի ռազմա-քաղաքական տրամաբանությանն ու եվրասիական անվտանգության ապագայի հեռանկարին:

Կովկասի անվտանգության նոր համակարգի ճարտարապետության մասնակցի առանցքային դիրքում գտնվող Հայաստանն այդպիսով ստանում է եվրասիական անվտանգության համակարգի նոր ճարտարապետության առանցքային դեր ունենալու հնարավորություն:

Լավրովը գործնականում ազդարարում է, որ Ռուսաստանի համար ապագան ՀԱՊԿ-ը չէ, կամ ՀԱՊԿ-ը ապագա չունի որպես անվտանգության շրջանակ, եթե չի ներառում օրինակ Ադրբեջանը: Միեւնույն ժամանակ, սակայն, Ռուսաստանի համար էական է անվտանգության համակարգի շուրջ ավելի լայն գործընթացի ծանրության «թյուրքական» կենտրոնի տեղափոխումը դեպի հայկական կենտրոն, որպես գլխավոր երաշխիք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 40702 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից