Երևան
26 / Հունվար / 2020

Հորը սպանած Խաչատուրյան քույրերից երկուսին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում

Խաչատուրյան քույրերից երկու ավագները պետք է մեղադրվեն սպանության հոդվածով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, հայտարարել են ռուս քննիչները։

Քույրերի երկարատև ֆիզիկական և հոգեբանական տառապանքների առկայությունը որպես մեղմացուցիչ հանգամանք է դիտարկվելու, իսկ մեղադրանքի հաստատման դեպքում նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Քույրերից կրտսերի համար, որը սպանության պահին 17 տարեկան է եղել, քննությունն առաջարկում է հարկադիր հոգեկան բուժում անցկացնել:


Հիշեցնենք, որ երեք քույրերը սպանել են իրենց հորը 2018 թվականի հուլիսին:​ Ռուսաստանի քննչական կոմիտեի հայտարարությունում ասված է, որ երկու ավագ քույրերը սպանության պահին գիտակցել են իրենց գործողությունների բնույթն ու ծանրությունը: Խաչատուրյան քույրերը խոստովանել են, որ դանակ և մուրճ են օգտագործել իրենց 57-ամյա հորը սպանելու համար, քանի որ նրա կողմից ֆիզիկական և սեռական բռնության են ենթարկվել:

դիտվել է 15334 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից