Երևան
17 / Փետրվար / 2020

«Ո՞ւր են անհետանում Փաշինյանի գրառումները և որքան աշխատող կա Հայաստանում»

Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Ու՞ր են անհետանում Փաշինյանի գրառումները և որքա՞ն աշխատող կա Հայաստանում (լուսանկարներ)


«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա սեպտեմբերին 10-ին և 12-ին իր facebook-յան էջում գրառումներ էր կատարել և տեղեկացրել, որ Հայաստանում, ըստ առաջին գրառման, գրանցված աշխատողների թիվը կազմում է 601 524, իսկ երկրորդի պարագայում` 606 040... Սակայն պարոն Փաշինյանի կողմից երկու օրվա ընթացքում տարբեր տվյալների հրապարակումը կասկած առաջացրեց ինձ մոտ և որոշ ժամանակ անց "Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ"-ի 2019 թ-ի հոկտեմբերի 14-ի տնօրենի հաշվետվության տվյալներն ուսունասիրելուց պարզվեց, որ 2019 թ-ի օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում եղել է 438 640 աշխատող, որը 120 035-ով կամ 21,49 տոկոսով պակաս է 2018 թ-ի նույն ժամանակվա տվյալներից (2018 թ-ին Հայաստանում եղել է 558 675 աշխատող)... Որտեղից է պարոն Փաշինյանը վերցրել 601 հազարից կամ 606 հազարից ավելի աշխատողների մասին տվյալները... Ընդհանրապես, վերը նշված հիմնադրամի կողմից աշխատողների թվի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018 թ-ի հուլիսին՝ 560 433 աշխատող և երբևէ 600 հազարը չի հատել... Հետաքրքիր է, կա արդյո՞ք Հայաստանում գեթ մեկ գրանցված աշխատող, որը չի վճարում 1000 դրամը բանակին, որ պարոն Փաշինյանի և "Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ"-ի տրամադրված տվյալների մեջ այսպիսի մեծ տարբերություն կա... Կամ ինչու՞ է պարոն վարչապետի 2 օրվա տարբերությամբ հրապարակած նույն թեմային վերաբերող տվյալների միջև 4516 աշխատողի տարբերություն կա...
Մեկ "նույնաբովանդակ" փաստ ևս... 2019 թ-ի օգոստոսի 14-ին Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանը գրառում է կատարել, ըստ որի, 2019 թ-ի հունվար-հունիս ամիսներին "Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ"-ին իրականացված պարտադիր վճարումները 2018 թ-ի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347,8 միլիոն դրամով կամ 9,9 տոկոսով... Սակայն նույն հիմնադրամի տնօրենի 2019 թ-ի հոկտեմբերի 14-ի հրապարակած տվյալներից պարզվում է, որ աճն իրականում ընդամենը 25 միլիոն 287 հազար դրամ է... Կարող է պարոն Փաշինյանը գիտենա ու՞ր անհետացավ 322 միլիոն 513 հազար դրամը... Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է, մեղմ ասած, չճշտված տվյալներ տեղադրել իր facebook-յան էջում... Սակայն վերջին բացահայտումը, կապված Հայաստանում աշխատողների քանակի հետ, և պարոն Փաշինյանի facebook-յան էջի ստուգումն ապացուցեց, որ Հայաստանի վարչապետը միտումնավոր է մանիպուլյացիայի ենթարկում իր էջի հետևորդներին և կեղծ տվյալներ տեղադրում... Այո՛, այլ բացատրություն չեմ կարող տալ այս թվային աճպարարությանը, քանի որ պարզվեց` պարոն Փաշինյանի որոշ գրառումները ինչ-որ ժամանակ անց անհետանում են. հրապարակված ոչ մի գրառում պարոն Փաշինյանի էջում հիմա չկա կամ հասանելի չէ բոլորի համար...
Հ.Գ. Հետևությունները թողնում եմ Ձեզ...»

դիտվել է 5182 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից