Երևան
17 / Փետրվար / 2020

Սերժ Սարգսյանի տարօրինակ պահանջը իշխանությանը

Lragir.am-ը գրում է․ Տեսնենք, թե իշխանությունը քանի՞ գլխանի է, որ խանգարի Սերժ Սարգսյանի արտերկրյա այցերին, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում: Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացված, խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը: Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ իշխանությանն անհանգստացրել է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական աշխուժությունը: Նրա խոսքով, ծրագրում էին այցեր տարբեր մայրաքաղաքներ, կարեւոր պետական օրակարգերով: Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ շարունակելու են դրանց նախապատրաստումը, եւ տեսնենք, թե իշխանությունը «քանի գլխանի է, որ արգելի»:


ՀՀԿ փոխնախագահը փաստորեն հայտարարում է իշխանությանը մարտահրավերի մասին, որ պատրաստվում է նետել ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը:

Եթե պատկերացնենք, որ կատարվում է այն, ինչ ասում է Արմեն Աշոտյանը, ապա մեծ հավանականությամբ հետեւանքը լինելու է Սերժ Սարգսյանի ձերբակալությունը՝ եթե նա փորձի խախտել չհեռանալու մասին խափանման միջոցը: Իհարկե, նրան կարող են պարզապես արգելել դուրս գալ Հայաստանից՝ խափանման միջոցը չփոխելով:


Բայց, ակնառու է, որ ՀՀԿ-ն մարտահրավեր է նետում, որը կարող է որպես հետեւանքային վարկած ավարտվել նաեւ ձերբակալությամբ:

Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին ամիսներ առաջ խոսեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա հայտարարեց, թե իշխանությանը մնացել է ձերբակալել Սարգսյանին, եւ դա տեղի կունենա մոտ ապագայում: Հետո դրա մասին խոսեց արդեն Սերժ Սարգսյանը, շաբաթներ առաջ հայտարարելով, որ մոտենում է քաղաքացիների հետ «անկեղծ զրույցի» ժամանակը, եւ պատրաստ է ձերբակալվել, եթե դա կերջանկացնի հանրությանը:

Առվել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 27696 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից