Երևան
17 / Փետրվար / 2020

«Սերժը իմ ընկերը եղել է, կա ու մնալու է․ դա գաղտնիք չէ». Բարսեղ Բեգլարյան

«Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքը կեղծ մեղադրանք է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանը։


Հարցին` Սերժ Սարգսյանը կապ ունեցե՞լ է «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ, նա պատասխանեց․ «Այդպիսի բանը բացառված է, Սերժ Սարգսյանը ի՞նչ կապ ունի «Ֆլեշ» ֆիրմայի հետ։ Հետո ինչ, որ իմ ընկերն է, բոլորն էլ իմ ընկերներն են։ Նա իմ ընկերը եղել է, կա ու մնալու է․ դա գաղտնիք չէ»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե ճանաչելով իր ընկերոջը կարո՞ղ է ասել, որ հափշտակություն չէր կարող անել, Բեգլարյանը պատասխանեց՝ Սերժ Սարգսյանը հափշտակող չէ։

«Դա այնքան փոքր գործ է, նույնիսկ ծիծաղելի է՝ Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը։ Սերժ Սարգսյանը հափշտակող չէ, նա օրենքի տառին միշտ համահունչ է պահում իր գործունեությունը։ Այստեղ ինձ համար գործ չկա, անլուրջ ու ծիծաղելի է»,- ասաց Բարսեղ Բեգլարյանը։

 

 

դիտվել է 6792 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից