Երևան
19 / Հունվար / 2020

«Ամանոր 2020» միջոցառումների բյուջեն ավելացվեց



Մայրաքաղաքում արդեն մեկնարկել են Ամանորի նախապատրաստական աշխատանքները: Երևանն այս տարի կառանձնանա ինքնատիպ ձևավորմամբ ու հետաքրքիր ծրագրերով: Հերթական նիստում Երևանի ավագանու որոշմամբ 271,797.1 հազար դրամով ավելացվեցին «Ամանոր 2020» միջոցառումների համար Երևանի 2019թ. բյուջեի նպատակային հատկացումները: Գումարը տրամադրվել է ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 14-ի համապատասխան որոշմամբ:

Միջոցները կուղղվեն գեղարվեստական մասի ապահովմանը, ձայնային, լուսային, լեդ էկրանների վարձակալությանն ու սպասարկմանը, ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստմանը, ձևավորմանը, դեկորացիաների, ինչպես նաև կրպակների պատրաստմանը, մոնտաժմանն ու ապամոնտաժմանը:

Ձեռք բերված գույքն, ի դեպ, կդառնա համայնքի սեփականությունը, որը հետագայում կօգտագործվի ըստ նպատակահարմարության: 

 

դիտվել է 4456 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից