Երևան
22 / Հունվար / 2020

Ատրճանակներով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ թալանել են տարեց կնոջ տունը

shamshyan.com-ը տեղեկացնում է որ այսօր՝ դեկտեմբերի 6-ին, դիմակավորված զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում 3 հոգի, որոնցից 2-ը՝ դիմակավորված, ատրճանակով զինված, ներս են մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու նկատմամբ կատարել են ավազակային հարձակում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակները ողջ տունը տակնուվրա են արել, զենքերը պահել տարեց կնոջ գլխին ու պահանջել գումար ու ոսկի։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում տանտիրուհին ասում էր. «Գնացել էին Աբովյան՝ դեղատնից գնումներ կատարելու, էկա տուն, ուզեցի դեղս խմեմ, դուռը ծեծեցին։

Սկզբից չբացեցի, հարցրեցի՝ ո՞վ է, դրսից պատասխանեցին, թե՝ տատի ջան, մենք ենք։ Ես էլ, ճիշտն ասած, առանց կասկածելու, մտածեցի՝ երևի կամ էլեկտրոցանցից են, կամ ինչ-որ տեղից, դուռը բացեցի։ Բացեցի ու գլխիս վրա երկու դիմակավորված անձինք ատրճանակները պահեցին ու մտան տուն։ Անընդհատ պահանջում էին, որ՝ ձեն չհանես, թե չէ կսպանենք, տան ոսկիների ու փողերի տեղն ասա, քեզ ոչ մի բան չենք անի; Ես էլ նրանց ասացի, որ թոշակառու կին եմ, սակայն նրանք ողջ տունը տակնուվրա արեցին ու մի քանի կտոր ոսկեղեն ու գումար հափշտակեցին, իրենց հետ տարան։ Գնալուց էլ կտրեցին տան հեռախոսի գիծը, որ ես չկարողանամ զանգեմ»։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

 

 

դիտվել է 4786 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից